Մոսկվայի մետրոյի շուրջ 1000 ուղևոր 2 ժամից ավելի մնացել է գետնի տակ
Մոսկվայի մետրոյում խափանումների հետևանքով 1000-ից ավելի մարդ 2 ժամից ավելի մնացել է գետնի տակ: Միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան, Շելեպիխա և Խորոշևսկայա կայանների միջև: Խափանումների պատճառով կանգ առած 3 գնացքներում եղել է մոտ 1000 մարդ: Նրանց սկսել են տարհանել դեպքից շուրջ 1.5 ժամ անց, երբ մոտեցել է պահեստային գնացքը: Ոմանք ստիպված են եղել սպասել մինչև 3 ժամ:
Ըստ նախնական տվյալների` միջադեպի պատճառը կոնտակտային գծում լարվածության անկումն է եղել:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: