Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը Իսրայելի վրա հարձակման մասին չի նախազգուշացրել Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի․ Ռաիսի Բաքուն ոչինչ չի արել հայերին Ղարաբաղ վերադարձնելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն Լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում․ ավագանու անդամները միմյանց հիշեցրին նախկին ելույթները ծառերի մասին Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջ Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (տեսանյութ) ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Հետապնդել ենք հայկական շահերը, ոչ թե սրանց պես. Լևոն Քոչարյան Ճղճղալով խոճկորի նման ասում էր հոգևորականները շոու են անում Ոսկեպարի եկեղեցում. Աղվան Վարդանյան Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն, դա ռիսկային խնդիր է. Արթուր Խաչատրյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է՝ գործակալների թեմայով Եղանակն առաջիկա օրերին կփոփոխվի Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով Nike-ը կտուգանի Բարսելոնային վատ արդյունքների համար Նշվել են ճանապարհորդներին լավագույն սնունդ ու խմիչք առաջարկող օդանավակայանները Սարատովի կենտրոնում ներգաղթյալները ծեծկռտուք են սարքել. նրանց վրաերթի է ենթարկել մեքենան Պայմանագրային զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Մանիպուլյացիաներ` կեղծ օրակարգերով. որն է Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանը Վրիժшռությունը պարտադիր պայման է բոլոր արժանապատիվ պետությունների համար. Վարդան Ոսկանյան Իրանը իր գործողությունները համարում է հաջողված և հայտարարում է դադարի մասին Իսրայելը իրանական հարձակմանը դիմակայելու համար մեկ գիշերվա ընթացքում ծախսել է մոտ 1,3 մլրդ դոլարի զինամթերք. տնտեսագետ Ռոբի հետ Հայաստան ենք ուսումնասիրում. Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. Տիրան վարդապետ Նիկո΄լ, կա΄նգ առ և վերջապես նա պետք է կանգ առնի. STOP_NIKOL ակցիա անցկացնելու համար բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը Ozempic-ը վերացնում է սկլերոզ հրահրող բորբոքային բաղադրիչները. TAND Պարզվել է՝ էլեկտրոններն ունակ են հավաքվել բյուրեղային կառուցվածքների մեջ Մոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետի Toyota-ն Դանակահարություն՝ Շիրակի մարզում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում Գերմանիայի պաշտպանության նախարարը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ Արևմուտքը՝ օգտագործելով այս տիկնիկային իշխանությանը, փորձում է մղել Հայաստանի հակառուսականացմանը․ Արծվիկ Մինասյան Ապօրինի գույքի բռնագանձման գործով Գալուստ Գրիգորյանի անշարժ գույքը փոխանցվել է ՀՀ-ին Փաշինյանի կարմիր գիծը ոչ թե ՀՀ ինքնիշխանությունն է, այլ իր աթոռն է ու իր պաշտոնը․ Արծվիկ Մինասյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության «պլան Բ» չունի. Bloomberg Ոսկեպարի բնակչի տունը կառավարության անընդունելի քայլերի արդյունքում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»․ Թաթոյան Շախմատի չեմպիոնական մրցամարտը ձախողվեց. Փաշինյանի կրկին ստել է․ Մաս 198 Փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը․ ԱԱԾ-ն մասնարամասներ է հայտնել միջադեպից Հայկական կինոարտադրությունը հեղափոխվում է հայ գործարարների մասնակցությամբ Մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց. Սամվել Մարտիրոսյան Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել է 3 վկա․ ովքեր են նրանք ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի Կաթնասունների ատամներն ու ականջները առաջացել են Յուրայի ժամանակաշրջանում Գլոբալ տաքացումը սպառնում է Անտարկտիդայի երկնաքարերին Սերբիան փոքր է իր չափերով և բնակիչների քանակով, բայց մեծ է իր սրտի չափերով․ մենք ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ չենք կիրառել և չենք էլ պատրաստվում կիրառել․ Վուչիչ Ժողովուրդը շշպռել է դիտորդներին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դադարեցվել է «Միասնական հայրենիք»-ի ղեկավար Մհեր Տերտերյանը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում 150 մլն դրամ․ «Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա ՀԴԲ-ն ռասայական և էթնիկական ծայրահեղականությունը համարում է Միացյալ Նահանգների գլխավոր ներքին սպառնալիքը Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Սարգիս Գալստյանը ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել ՔՊ նիստը երեկ ԱԺ-ի «պատճառով» չեղարկվել է Ֆրանսիան 2024-ին ավելի քան 600 մլն եվրոյի գազ է գնել ՌԴ-ից Փաշինյանն էր, որ պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով կազմաքանդեց 1991թ․ հիմնադրված իրական Հայաստանը. Զուրաբյան BBC հեռուստատեսությամբ հանդես եկող հայտնի բժիշկ-կոսմետոլոգը կնոջը բոտոքս է արել՝ սեքսի դիմաց Հայաստանում բժիշկները կլիցենզավորվեն. նախագիծն ընդունվեց Գիտնականները պարզել են ալդեհիդների ազդեցությունը ԴՆԹ-ի վնասման եւ ծերացման վրա «Սիրային հարաբերություն՝ առանց սեռական հարաբերության, դա ո՞րն է»․ Նազարյանը՝ ՔՊ-ի նախագծի մասին ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության նախագիծը Ընտանիքին փորձում եք հավասարեցնել համասեռամոլների հետ այս օրենքով. Գեղամ Նազարյան Համաձայն եմ` կուսության ստուգում, քարե դար, էդ խայտառակությունը ինչքան շուտ դուրս գա, էնքան լավ «Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում». Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան 29-ամյա երիտասարդը մասնակցել է տելեգրամյան խանութ-հարթակներով թմրամիջոցների ապօրինի իրացմանը և կատարել ավելի քան 43 մլն դրամի չափով փողերի լվացում Ձեր ծրագրի ու արածի տարբերությունը ձեզ ոչ լեգիտիմ է դարձնում. Սեյրան Օհանյան Ալեն Սիմոնյանն իր ելույթով էսօր ապահովեց, որ իր ընտանիքից ոչ մեկին էլ չկալանավորեն. Աննա Մկրտչյան Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան․ Վարդան Օսկանյան Ուր են անհետացել ԱԺ ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած 10 ուժերի ներկայացուցիչները Չի ստացվում, չեք կարողանում…հեռացեք․ Լիլիթ Գալստյան Տղամարդը մտել է խանութ աղցան գնելու և վիճակախաղով 1 միլիոն դոլար շահել
Հարցում

Ժողովրդավարության գերեզմանափորները. դեռ ուշ չի դեմքը փրկելու համար

Այն քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերը փակեցին կամ ողջունեցին այն, չդիմացան այն փորձությանը, որով պարզվեց, որ նրանք կայուն համոզմունքներ չունեն ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ և իրենց առաջնորդի մատի շարժումով կարող են վերածվել ժողովրդավարության գերեզմանափորների։

Այո՛, ո՞վ չգիտի՝ ժամանակակից ժողովրդավարության գլխավոր սկզբունքներից մեկն է իշխանության երեք թևերի՝ գործադիր, օրենսդիր, և դատական իշխանությունների տարանջատումը։ Անցյալ տարվա դեկտեմբերի 9֊ի ԱԺ ընտրություններից հետո իշխանության երկու թևերը՝ գործադիրն ու օրենսդիրը, ամբողջությամբ անցան մի անձի՝ Փաշինյանի ձեռքը։ Դատական իշխանությունն էլ մշտապես վարչապետի ճնշումների տակ էր, սակայն Փաշինյանին չէր բավարարում ենթարկվածության աստիճանը, դատարանը որոշ անկախություն ուներ, և որպեսզի դատական համակարգը վերջնականապես ենթարկեցնի իրեն «կոռուպցիայի դեմ պայքարի», «քաղաքական կապերի» անվան տակ փակել տվեց դատարնները և ուղիղ եթերում դատական համակարգի ներկայացուցիչների վրա մատ թափ տվեց։
Արդեն վերջնականապես պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը դատարկ, ամբոխահաճո ու անպատասխանատու մեկն է, նաև՝ ոչ սովորական անպատասխանատու, այլ այնպիսի թերուս, որ բացարձակապես պատկերացում չունի իր քայլերի դերի ու հետևանքների մասին։ Սակայն իմքայլականներն ու Նիկոլի մյուս նվիրյալները ուզում են համոզած լինեն, թե իրենք պայքարում են «կոռումպացված նախկին իշխանության մնացուկ» դատական համակարգի դեմ։
Եթե իմքայլականներն ուզեին հավատացնել, թե էնքան հեղափոխական են, որ խելքները գնում է վիթինգի համար, ապա կհորդորեին Փաշինյանին սկսել գլխավոր դատախազից, ԱԱԾ պետից, ՀՔԾ պետից ու նրանց ենթականերից և մնացած բոլոր այն «նախկին ռեժիմի սպասարկուներից», ովքեր վարչապետին հլու–հնազանդ ծառայում են, մինչև հասնելը նրանց, ովքեր նրա ուզած դատավճիռները չեն կայացնում։
Եվ որ «նախկին մնացուկների» ու «կոռուպցիայի դեմ պայքարի» հեքիաթներն էլ չանցնեն, փաստենք պարզ իրողություն.
Հակակոռուպցիոն և ընդհանրապես քրեական օրեսնդրության առաջ դատավորը շարքային պաշտոնյա է, ինչպես սպան, դատախազը, հարկային ու մաքսայինի տեսուչները, բժշկական հանձնաժողովների անդամները, տարբեր ռանգի չինովնիկները, մի խոսքով, բոլորը։ Դատավորի դիրքը նրան չի ազատում քրեական պատասխանատվությունից։ Այսինքն, եթե ՀՀ կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ բոլոր ոլորտներում, ոչինչ չի խոչընդոտում, որ պայքարի նաև դատական համակարգում։ Ինչպես, օրինակ, դատախազին, դատավորին էլ կարող են կոռուպցիայի մեջ բռնել, դատել, պատժել։
Սակայն Նիկոլ Փաշինյանը, այնպես, ինչպես մայիսի 20-ին ուղիղ եթերում դատավորների վրա մատ թափ տվեց, նույնը չի արել դատախազության, ԱԱԾ֊ի, ոստիկանության ու մյուս ոլորտների աշխատակիցների նկատմամբ, այսինքն՝ չի ասել.
«Հայաստանում գործող բոլոր դատախազները, ոստիկանները, զինվորականները, հարկային տեսուչները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա իրենց ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, իր կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Բոլոր այն ոստիկաններն ու դատախազները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին»:
Ինչո՞ւ նա «քաղաքական կապերի» բացահայտմամբ, չիստկայով չի սպառնում իր ենթակայության տակ գտնվող կառույցներին, որոնց բոլոր ղեկավարները «նախկին ռեժիմի սպասարկուներ են» եղել, ինչպես, օրինակ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ոստիկանապետ Օսիպյանը, դատախազ Արթուր Դավթյանը։ Պարզ պատճառով. Փաշինյանը պաշտոնյայի մեջ միայն մի բան է գնահատում՝ իր նկատմամբ նվիրվածությունը, որ նա հլու–հնազանդ ծառայի իրեն, իսկ «կոռուպցիայի դեմ պայքարը», «քաղաքական կապերը» օգտագործում է անհնազանդ, քիչ թե շատ անկախ դատավորների նկատմամբ՝ ահաբեկելու համար, որ իրեն մինչև վերջ ենթարկվեն։ Հենց այս կոնտեքստում էլ երևաց, որ Հայստանում միայն դատական համակարգում են մնացել ինչ–որ չափով անկախ պաշտոնյաներ, ովքեր մի կերպ պահում են Հայաստանի ժողովրդավարական դեմքը՝ իշխանության տարանջատման սկզբունքը։
Իհարկե, գալու է ժամանակը, երբ դատական իշխանությունը վերացնելու համար դատարանի դռներ փակողները պատասխան են տալու։ Այսուհանդերձ, շատերի, մանավանդ նրանց համար, ովքեր դատրանի դուռ չեն փակել և չեն արդարացրել այդ արարքը, ուղղակի լռել են, դեռ ուշ չի Փաշինյանից տարանջատվելով՝ իրենց հեղինակությունը փրկելու համար, որ ապագա քաղաքական գործունեության ընթացքում ամեն անգամ երեսներին չշփփացնեն, որ դատական իշխանություն են տապալել։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan