Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթավերջ կբարձրանա 5-6 աստիճանով
Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, մայիսի 23-26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մայիսի 22-26-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևանում այսօր կեսօրից հետո սպասվում է, մայիսի 23-26-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: