ԱՄՆ «սև ցուցակում» կարող է հայտնվել նաև չինական Hikvision ընկերությունը
ԱՄՆ վարչակազմը քննարկում է չինական Hikvision ընկերությանը (լրիվ անունը՝ Hangzhou Hikvision Digital Technology), որն արտադրում է տեսադիտարկման սարքավորումներ, «սև ցուցակ» ներառելու նպատակահարմարությունը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է The New York Times-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «սև ցուցակում» ընդգրկվելը ենթադրում է ամերիկյան տեխնոլոգիաներին Hikvision-ի հասանելիության սահմանափակում: Այդպիսով, ԱՄՆ Առևտրի նախարարությունը պահանջ կներկայացնի ամերիկյան ընկերություններին Hikvision-ին սարքավորումներ մատակարարելու թույլտվություն ստանալու համար դիմել ԱՄՆ դաշնային կառավարությանը:
Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմն այս հարցով վերջնական որոշում կկայացնի առաջիկա շաբաթներին: