«Պետական դավաճանության» համար Պորոշենկոյի դեմ քրգործ է հարուցվել
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել՝ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից հնարավոր պետական դավաճանության համար: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ խոսքը 2018 թ. նոյեմբերի 25-ի մասին է, երբ Կերչի նեղուցը հատել էին ուկրաինական 3 ռազմանավեր:
Պորոշենկոյի դեմ հայց է ներկայացրել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը: Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մինչդատական հետաքննություն էր սկսել Պյոտր Պորոշենկոյի կողմից դատարանների նկատմամբ իրականացված ճնշումների հարցով: