Զելենկին այսօր կարող է արձակել Գերագույն ռադան լուծարելու հրամանագիր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայի ղեկավարների հետ այսօր քննարկում է խորհրդարանը լուծարելու հարցը:
Զելենսկին նախագահական վարչակազմի շենքում հանդիպել է Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիին և խոհրդարանական խմբակցույունների ղեկավարներին:
Զելենսկին Գերագույն ռադան լուծարելու մտադրության մասին հայտնել է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո արտասանած առաջին ուղերձում:
Ենթադրվում է, որ այսօրվա քննարկումներից հետո նախագահը կստորագրի Գերագույն ռադան լուծարելու հրամանագիրը:
41-ամյա դերասան և շոումեն Զելոնսկին, ով քաղաքական փորձ չունի, ապրիլի 21-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է նախագահ Պետրո Պորոշենկոյին:
Ներկայիս խորհրդարանում չկան Զելենսկուն պաշտոնապես սատարող ուժեր:
Խորհրդարանական հաջորդ ընտրությունները նախատեսվում է անցկացնել այս տարվա հոկտեմբերի վերջին: