Գալկինը մտադիր է Պուգաչովայի համար մատուռ կառուցել
Այս թեմայով
- Պուգաչովան և Գալկինը տասնյակ միլիոնավոր ռուբլիներ են ծախսում 7-ամյա երկվորյակների կրթության համար
- Ալլա Պուգաչովայի համերգային տնօրենը մեկնաբանել է Գալկինի հետ նրա ապահարզանի մասին լուրերը
- Հեռացիր մեզանից համաճարակ. երգում են Ալլա Պուգաչովան և նրա որդին
- Պուգաչովան պատմել է հանրահայտ լինելու պատճառով չիրականացրած երազանքի մասին
Ռուս հայտնի հումորիստ, շոումեն Մաքսիմ Գալկինը կնոջ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի համար գոթական ոճով մատուռ կկառուցի, որի շուրջը փոքրիկ պարտեզ կլինի, գրում է StarHit-ը:
Աղբյուրի տվյալներով՝ Գալկինը մտադիր է մատուռը կառուցել Գրյազ գյուղի իր դղյակի մոտակայքում: Հայտնի է նաև, որ նա մատուռի կառուցումը ձեռնարկել է երգչուհու 70-ամյակի առթիվ:
Մատուռի կառուցման համար Գալկինը գնել է դղյակին հարող հողատարածքները, որոնց մի մասը լքված է եղել, իսկ մի մասում գյուղի տարեց բնակչուհիներից մեկին պատկանող բանջարանոց և գոմ է եղել:
Հատկանշական է, որ Պուգաչովան երկար ժամանակ հավատացյալ չի եղել և կրոնի հանդեպ իր վերաբերմունքը փոխել է միայն մի քանի տարի առաջ՝ շոումենի հետ ամուսնությունից հետո: