Չինաստանն ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմի պատճառով» արգելափակել է «Գահերի խաղ»-ի վերջին սերիայի ցուցադրությունը
Անցած կիրակի ցուցադրվել է ամերիկյան HBO հեռուստաալիքի արտադրության «Գահերի խաղ» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի վերջին սերիան, որն ամբողջ աշխարհում ռեկորդային քանակությամբ մարդ է դիտել:
Սակայն նրանց շարքում չեն եղել Չինաստանի տարածքում բնակվող երկրպագուները, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ վերջին սերիան չհեռարձակելու որոշումը պայմանավորված է Վաշինգտոնի և Պեկինի միջև ընթացող «առևտրային պատերազմով»:
Հայտնի է, որ Չինաստանում «Գահերի խաղ»-ի վերջին սերիան պետք է հեռարձակեր Tencent Video ընկերությունը, որը, սակայն, հեռուստադիտողներին հաղորդագրության միջոցով տեղեկացրել է «տեխնիկական խնդիրների» առկայության մասին: Սակայն HBO-ից հայտնել են, որ որևէ տեխնիկական խնդիր չի եղել: