Մայրը կոտրել է երեխայի գլուխն ու այդ մասին երկու ամիս լռել
Ռուսաստանի Կրասնոյարսկ շրջանում մայրը կոտրել է երեք ամսական երեխայի գլուխը, որից հետո երկու ամիս շարունակ բժշկի չի դիմել: Միջադեպը տեղի է ունեցել փետրվար ամսին: Այս մասին տեղեկացնում է life.ru-ն:
Կինը երեխայի հետ տանը մենակ է եղել, փոքրիկը շարունակ բղավել է, ինչից նյարդայնացած մայրը նրան նետել է փայտյա միջնապատի ուղղությամբ: Հաջորդ օրը գլխի հատվածում գոյացել է այտուց, սակայն կինն այդպես էլ չի դիմել բժիշկներին և դա արել է միայն երկու ամիս անց:
Հիվանդանոցում ախտորոշել են գլխուղեղի վնասվածք և ոսկրային կոտրվածք: Հարկավոր է եղել շտապ վիրահատություն: Կինը խոստովանել է մեղքը: Հարուցվել է քրեական գործ: