Եղիսաբեթ II-ը շնորհավորել է Զելենսկիին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Կիևում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
Նախագահին իր շնորհավորանքներն է ուղղել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
Ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորանքի մասին, մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել էր նախագահին շնորհավորելուց:
Հիշեցնենք, որ այսսօր`մայիսի 20-ին, կայացել է Վլադիմիր Զելենսկիի՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում երդմնակալության արարողությունը: