Պուտինը հրաժարվել է Զելենսկիին շնորհավորել նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում երդմնակալության պաշտոնական արարողության կապակցությամբ շնորհավորել կամ զանգահարել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին:
Ինչպես նշում է meduza.io կայքը, այս մասին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինը նախագահ Զելենսկիին կշնորհավորի Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման գործում առաջին հաջողությունների, ինչպես նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման հարցում առաջին հաջողությունների կապակցությամբ»,-ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ նախագահի խոսնակը նշել է, որ չի կարող ասել՝ երբ տեղի կունենան առաջին դրական զարգացումները:
Ավելի վաղ Կրեմլը նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո հրաժարվել էր Զելենսկիին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: