Դուք ինչով եք զբաղված, որ մի տարի հետո ժողովրդին ոտի եք հանել
Հիշում եք? 200 տարի առաջ Անգլիայում կար Չարտիստական շարժում. բանվորները ջարդում, խորտակում էին ֆաբրիկաների հաստոցները, կարծելով, թե դրանք են իրենց շահագործման մեղավորները : Հիմա էլ մերոնք դատարանների շենքերն են շրջապատել, կանգնել, կարծելով, թե այդտեղ են խոչընդոտում արդարադատության օրենքները: Սիրելիներ, օրենքները պառլամենտն է ընդունում, կառավարությունն էլ իրագործում - արդարադատության նախարարության և տասնյակ վերահսկողական գերատեսչությունների խողովակներով: Արդարադատության նախարարի ծաղկավոր գալուստիկից բռնեք ու հարցրեք.,, Էս է մի տարի է գյուռ-գյուռ ռոճիկ եք ստանում և պադավատով ֆռֆռում, ուր են ձեր արմատական ռեֆորմները, ուր են համակարգի առողջացման ձեր նախագծերը և կոնկրետ քայլերը, և , ընդհանրապես, դուք ինչով եք զբաղված, որ մի տարի հետո ժողովրդին ոտի եք հանել, որ գեղական ձևերով ձեզ քյոմակ անեն ?!,,:
Վարդգես Դավթյանի ֆեյսբուքյան էջից