Զելենսկին հայտարարել է Գերագույն ռադան ցրելու մասին և առաջարկել չեղարկել պատգամավորական անձեռնամխելիությունը
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը րոպեներ առաջ պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը, հայտարարել է Գերագույն ռադան ցրելու մասին:
Ինչպես հաղորդում է tvrain.ru-ն, Զելենսկին այս մասին ասել է Ռադայում կայացած երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ:
Իր ելույթում նա նաև դիմել է երկրի կառավարությանը՝ կոչ անելով հրաժարական տալ:
Russia Today-ը հավելում է, որ նախագահն առաջարկել է չեղարկել պատգամավորական անձեռնամխելիությունն ու աշխատնքից ազատել երկրի գլխավոր դատախազին ու պաշտպանության նախարարին: