Դատարանների դռները փակում են սորոսականները եւ ՔՊ պատգամավորները
Մինչ այժմ ստացվող տեղեկությունների համաձայն, օրենքի կոպիտ խախտումներով, թքած ունենալով գործող Սահմանադրության վրա դատարանների աշխատանքները կազմալուծում են ՔՊ պատգամավորները եւ այդ մասին ուրախությամբ տեղեկացնում իրենց ՖԲ էջերում, ինչպես նաեւ սորոսական անվանումը ստացած մի շարք հկ-ների ներկայացուցիչներ: Նրանց են միացել նաեւ շատ քիչ թվով ՀՀ «հպարտ» քաղաքացիներ:
Դանիել Իոնիսյանն էլ, որը հայտնվել է ՍԴ-ի շենքի մոտ, «Ազատության» ռադիոկայանի թղթակցի հարցին, թե ասում են սա սահմանադրական կարգի տապալման փորձ է եւ օրենքի խախտում, քմծիծաղ է տվել եւ անցել օրենքի յուրօրինակ եւ անհեթեթ մեկնաբանության, արդարացնելով հակապետական եւ ապօրինի նգործողությունները:
Top-News.am