Վիտալի Բալասանյանը չթույլատրեց խուզարկել մեքենան, ոստիկանությունը դատարանի որոշումը չուներ, կազմվեց արձանագրություն (տեսանյութ)
ԱՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու նրա հետ գտնվող անձը չեն թույլատրել, որ ոստիկանության 6-րդ վարչության ծառայողները խուզարկեն իրենց մեքենան։
Վիտալի Բալասանյանի փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողներին հայտնեց, որ քանի որ դատարանի որոշում չկա, անձն իրավունք ունի չթույլատրել, որ մեքենան խուզարկեն և իրենք հեռանում են այդ տարածքից։
Դրանից հետո Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թույլ չեն տվել խուզարկել և շարունակում են ճանապարհը։
Tert.am-ի դիտարկմանը, թե ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարություն է տարածել, որ մեքենայում զենքի առկայության մասին տեղեկություն են ունեցել, բայց չեն իմացել,որ մեքենայի մեջ եղել է Վիտալի Բալասանյանը, Բալասանյանն ասաց.«Ճիշտն ասած այդ հայտարարությանը տեղյակ չեմ, ով կարող է այդպիսի հայտարարություն անել»։
Հարցին, թե ում հետ է եղել Բալասանյանը, այսինքն՝ ում մեքենայի վերաբերյալ մասին է ասել ոստիկանությունը, ասաց՝ հարցրեք ոստիկանությանը։