Ոստիկանությունը մոբիլիզացվո՞ւմ է
168.am-ի տեղեկություններով` Ոստիկանությունը ողջ Հանրապետությունով մեկ ցուցում է ստացել վաղը աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինայնի այսօրվա կոչի` իրականություն դառնալուն, ապահովել դրա իրականացումը, նպաստել, աջակցել այն բանին, որ ցուցարարները փակեն դատարանների մուտքերը:
Սա նշանակում է, որ Ոստիկանությունը, փոխանակ կատարի իր սահմանադրական և օրենսդրական ուղղակի պարտավորությունները, ապահովի դատարանների աշխատանքի բնականոն ընթացքը, նպաստի երկրում օրինականության հաստատմանը, փաստորեն, վաղը ծառայելու է Նիկոլ Փաշինյանի նեղ անձնական քմահաճույքին ու, ըստ էության, բարձր մակարդակով ապահովելու է, որպեսզի վարչապետի կոչը իրականություն դառնա::