Մոտ 20 մլն դրամ տարեկան եկամուտ 2018 թ.-ին. ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի տարեկան հայտարարագիրը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Ռաֆիկ Մաշադյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 5,000,000 դրամ, որը հարկային տարվա վերջում ավելացել է 2 մլն դրամով՝ կազմելով 7,000,000 դրամ:
Մաշադյանի ԱՄՆ դոլարով դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 85,000 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում կազմել է 67,000 ԱՄՆ դոլար:
Ռաֆիկ Մաշադյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են միայն աշխատավարձից:
2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը ստացել է 19,940,045 դրամ:
Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում նրա եկամուտը, ըստ հայտարարագրի, կազմել է 19,940,045 դրամ: