Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի բլոգեր Ֆուադ Աբբասովը
Ռուսաստանի իրավապահ մարմինները դատարանի որոշմամբ Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցի հայտնի սկանդալային բլոգեր Ֆուադ Աբբասովին, հաղորդում է Report գործակալությունը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել մայիսի 18-ին: Ներկա պահին ընթանում է լրագրողին Ադրբեջան արտաքսելու գործընթացը:
Նշվում է, որ Աբբասովին արտաքսելու պահանջով Մոսկվայի դատարան էին դիմել ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Մայիսի 7-ին դատարանը սկսել է քննել գործը և մայիսի 17-ին բլոգերի դեմ վճիռ է կայացրել:
Հիշեցնենք, որ Ֆուադ Աբբասովը փորձել էր հունվարին Մոսկվայում ադրբեջանցիների և չեչենների միջև ծագած կոնֆլիկտում «հայկական հետք» գտնել