Կոնգրեսականի թվիթերյան գրառման համաձայն՝ Թրամփը պաշտոնանկ լինելու շեմին է:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջասթին Ամաշը հայտնել է, որ ռուսական միջամտության մասին զեկույցը կարդալուց հետո նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելն արդարացի է համարում:
Կոնգրեսականի թվիթերյան գրառման համաձայն՝ Թրամփը «պաշտոնանկ լինելու շեմին» է: Նա հստակեցրել է, որ նախագահը ներգրավված է եղել «հատուկ գործողությունների մեջ» և անպատժաճ վերաբերմունք է ցուցաբերել:
Ամաշն ընդգծել է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ ռուսական գործի Վերաբերյալ զեկույցում Թրամփի կողմից արդարադատությանը հակասող բազմաթիվ ապացույցներ կան:
«Նախագահից բացի Միացյալ Նահանգների ցանկացած այլ պաշտոնյայի նկատմամբ նման զեկույցի հիման վրա մեղադրանք կառաջադրվեր»,- եզրափակել է դեմոկրատ պատգամավորը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն ապրիլի 17-ին հավանություն էր տվել Մյուլերի վերջնական զեկույցին: Հատուկ դատախազը հավաստում է, որ Ռուսաստանը փորձել է ազդեցություն ունենալ 2016թ.-ին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունների վրա, որոնց արդյունքում Թրամփը նախագահ է ընտրվել, սակայն խոստովանել է, որ հետաքննության արդյունքում Թրամթի և Ռուսաստանի միջև որևէ պայմանավորվածություն չի բացահայտվել:
Թրամփն ու նրա օգնականները բազմիցս հերքել են նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռուսաստանի պաշտոնյաների հետ ունեցած ապօրինի կապերի մեղադրանքները: