Շոտլանդիայում 3 մլն դոլարով վաճառքի է հանվել Լոխ Նեսս լճի մոտ գտնվող հսկայական կալվածքը
Շոտլանդիայում շուրջ 3 մլն դոլարով 485 հա տարածքով կալվածք է վաճառքի հանվել, որից տեսարան է բացվում դեպի Լոխ Նեսս հայտնի լիճը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Անշարժ գույքի տարածքում մի քանի կառույց կա, որոնցից հիմնականը երկհարկանի առանձնատունն է: Այն կառուցվել է 1876թ.-ին և մինչև 1956թ.-ը որպես դպրոց է ծառայել, այնուհետև բնակելի տան է վերածվել:
2006թ.-ին ավելացվել է աշտարակի շինությունը, որը ծառայում է որպես գրադարան: Այնտեղ կա նաև ջերմոց, աշխատասենյակ և 2 հյուրասենյակ:
Լոխ Նեսս լիճը հայտնի է դրանում բնակվող հրեշի լեգենդով: