Սաակաշվիլին կոչ է արել Զելենսկուն Ռուսաստանի հետ խաղ չանել
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել՝ ինչպես հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ։ Այդ մասին նա ասել է «Наш» հեսռուստաալիքի եթերում։
Սաակաշվիլին հայտարարել է, որ Մոսկվայի հետ իբր թե «հնարավոր չէ պայմանավորվել», ինչի կապակցությամբ կոչ է արել ուկրաինացի առաջնորդին Ռուսաստանի հետ խաղ չանել։
Բացի դրանից՝ Սաակաշվիլին Ուկրաինան «ստվերային պետություն է» անվանել և նախազգուշացրել Զելենսկուն ներքին քաղաքականության խնդիրների մասին։