Նախագահ Սարգսյանը արքայազն Չարլզին Հայաստանում այգի է նվիրել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 27-ին «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հիմնադրամին աջակցում է Ուելսի արքայազն Չարլզը:
Նախագահը շեշտեց, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամը ստեղծել է ինքը 2010 թվականին: Հիմնադրամի գործունեության մեջ ներդրում ունեն ոչ միայն Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամները, այլև նրա բարեկամները:
«Այդ ծրագրին աջակցում է նաև արքայազն Չարլզը, որն այդ նպատակով եղել է Հայաստանում: Այդ ժամանակ շատերը չհասկացան, թե ինչու է նա եկել ու հիմար բաներ գրեցին: Արքայազնը նույնպես Հայաստանի մեծ բարեկամն է, երկար տարիներ աջակցում է այս ծրագրին, հոյակապ գիտի Հայաստանի ճարտարապետության պատմությունը և եկել էր մեր երկիր Հայաստանը տեսնելու համար»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:
Ուելսի արքայազն Չարլզը մասնավոր այցելությամբ Հայաստանում է եղել 2013 թվականի մայիսի 28-30-ը:
Նախագահ Սարգսյանը լրագրողներին հայտնել է նաեւ, որ արքայազն Չարլզին Հայաստանում այգի է նվիրել։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։