Դատարանը բավարարեց Վաչագան Ղազարյանի հայցը նրա և կնոջ հայտարարագրերը ոչնչացնելու վերաբերյալ
ՀՀ վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանը բավարել է ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին 1-ին տեղակալ Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։
Դատարանը պարտավորեցրել է հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և հօգուտ Վաչագան Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ որպես դատական ծախս։
Հրապարակումից հետո Վաչագան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել դատավորին։
Նշենք, որ Վաչագան Ղազարյանը դիմել էր վարչական դատարան, խնդրելով հանձնաժողովին՝ պարտավորեցնել ոչնչացնել իր և կնոջ 2017թ. տարեկան ու 2018թ. պաշտոնի դադարեցման հայտարարագրերը: