Հարվածել «Սպայկային»՝ առնվազն դավաճանություն էր. Հրաչ Բերբերյան (տեսանյութ)
Այս սեզոնին, երբ միրգն ու բանջարեղենը մթերել է պետք չէր կարելի հարվածել «Սպայկա» ընկերությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ձերբակալությանը:
Հրաչ Բերբերյանը չի բացառում, որ Դավիթ Ղազարյանը ինչ որ խարդախությունների մեջ ներգրավված լինի, բայց և միևնույն ժամանակ վստահեցնում է, որ այդ հարցը նման ձևով չպետք էր լուծել:
«Հարվածել «Սպայկային»՝ առնվազն դավաճանություն էր»,-ասաց Բերբերյանը: