Ներդրումային ծրագրերի իրականացման մեջ վերջին տեղը պատկանում է փողին. Տավուշի մարզպետ
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ ներդրումային ծրագրերի իրականացման մեջ վերջին տեղը պատկանում է փողին` նշելով` առաջին տեղում վստահությունն է: Նրա խոսքով՝ մարզում այսօր գործում է «ներդրումային գրասենյակ»:
«Շուրջ 100 ներդրումային ծրագրեր կան Տավուշում այս պահի դրությամբ»- հայտարարեց Հ. Չոբանյանը:
2019 թվականի ընթացքում մարզում ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը կկազմի շուրջ 8 միլիարդ դրամ` ավելացրեց մարզպետը: