Ապարանի քաղաքապետը կասկածվում է եղբոր հետ ժամկետային զինծառայողին ծեծելու և նրանից խոշոր չափի գումար շորթելու մեջ
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում շորթման փաստով:
Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ մայիսի 15-ին, ոստիկանության Ապարանի բաժին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության ժամկետային զինծառայող, 19-ամյա Գևորգ Սարգսյանին, ով գտնվելիս է եղել կարճաժամկետ արձակուրդի մեջ, Ապարան քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Եղիազարյանը և նրա եղբայրը՝ Երևան քաղաքի բնակիչ, 41-ամյա Հայկ Եղիազարյանը, կանչել են Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Գնթունիկ» սուպերմարկետ, որտեղ ծեծի են ենթարկել և հայտնել, որ նա սուպերմարկետից հափշտակել է 5 մլն 400 հազար դրամ գումար:
Գ. Սարգսյանը հրավիրվել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ հայտնել է, որ Կ. Եղիազարյանը իրեն ծեծի է ենթարկել, իսկ Հ. Եղիազարյանը սպառնացել է ու պահանջել, որ կես ժամվա ընթացքում նշված գումարը վերադարձնի: Կ. և Հ. Եզիազարյանները իրեն սպառնացել են նաև, որ եթե այդ մասին նա որևիցե մեկին հայտնի, այդ թվում՝ ոստիկանություն, ապա ինքն է դատվելու:
Ապարանի բնակիչ, 18-ամյա Փ. Թ.-ն զանգահարել է Ապարան քաղաքի «Գնթունիկ» սուպերմարկետի մենեջեր, 25-ամյա Տ․ Հարությունյանին և հրավիրել սուպերմարկետ, որտեղ Հ. և Կ. Եղիազարյանները նորից պնդել են, որ սուպերմարկետի դրամարկղից պակասում է նշված գումարը, որից հետո, ըստ ահազանգողի, Հ. և Կ. Եղիազարյանները ծեծի են ենթարկել Գ. Սարգսյանին՝ պահանջելով, որ գումարը վերադարձնի: Կ. Եղիազարյանը Ապարանի քաղաքապետն է: