Ինչպես է Պուտինը ձեռքերի վրա իր հարևանուհուն 5-րդ հարկ բարձրացրել (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեդիաֆորումներից մեկի ժամանակ պատմել են, թե ինչպես Պենզա քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում բնակվող վետերանների ընտանիքը չի կարողացել տանից դուրս գալ վերելակի վերանորոգման պատճառով: Պուտինը դա խայտառակություն է համարել և պատմել է, թե ինչպես է իր ձեռքերի վրա հարևանուհուն բարձրացրել 5-րդ հարկ, քանի որ վերելակ չի եղել:
«Ես ավելի քան 30 տարի ապրել եմ մի շենքում, որը վերելակ չուներ: Հարևանուհուս ձեռքերիս վրա բարձրացնում էի մինչև 5-րդ հարկ, քանի որ ինքնուրույն նա դա չէր կարող անել: Իհարկե, ոչ միշտ էր դա տեղի ունենում, բայց դեպքեր եղել են»,- ասել է Վլադիմիր Պուտինը: