Հայաստանի հանրային հեռուստաալիքը տապալվեց Իսրայելում. Սրբուկը եզրափակիչ չմտավ
Իսրայելում ավարտվեց Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից ընտրված երգչուհին՝ Սրբուկը:
Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչ չմտավ: Երգը թույլ էր, կատարումը փայլուն չէր, շոու որպես այդպիսին չկար: Այնպես որ, ամեն ինչ օրինաչափ էր:
Որեւէ մեկը չի կարող պնդել, որ հանրայինի ներկայացուցիչն ավելի լավ հանդես եկավ քան եզրափակիչ անցած Ադրբեջւանի, Մալթայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Նիդերլանդների, Դանիայի, Ալբանիայի, Նորվեգիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչները:
Top-News.am