«Բրեքզիթ»-ի հարցով նոր օրինագիծը կքվեարկվի հունիսին
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորոության վարչապետ Թերեզա Մեյն ասել է, թե համոզված է, որ օրենսդիրները կկատարեն իրենց առաքելությունը և կընդունեն «Բրեքզիթ»-ի հարցով որոշում, ինչը թույլ կտա կարգավորված եղանակով իրականացնել Թագավորության դուրս գալը Եվրոպական միության կազմից:
Մեյն այդ մասին ասել է Փարիզում, որտեղ գումարվել է միջազգային գագաթնաժողով առցանց ծայրահեղականության դեմ պայքարի հարցով:
Մեյի կառավարությունը նոր օրինագիծը կներկայացնի հունիսին, խորհրդարանն արդեն երեք անգամ մերժել է «Բրեքզիթ»-ի փաթեթը: