Արքայազն Չարլզը փոքրիկ հյուրանոց է բացել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը Շոտլանդիայի Մեյ դղյակում փոքրիկ հյուրանոց է բացել, հաղորդում է Fox News-ը:
Granary Lodge կոչվող հյուրանոցը, որը գործում է ամբողջ աշխարհում հայտնի «մահճակալ և նախաճաշ» (Bed and Breakfast) ձևաչափով, հիմնադրվել է 70-ամյա արքայազնի բարեգործական հիմնադրամի կողմից, իսկ դրանից ստացված հասույթը կուղղվի դղյակի՝ որպես զբոսաշրջային օբյեկտ զարգացմանը: Հյուրանոցն իր առաջին հյուրերին ընդունել է մայիսի 15-ին:
Մեյ դղյակը շուրջ չորս տասնամյակ շարունակ ծառայել է որպես արքայազն Չարլզի տատի՝ Էլիզաբեթ 2-րդի մոր նստավայր: Այն ձեռք է բերվել 1952թ.-ին և վերանորոգվել 1996թ.-ին:
Տաս ննջասենյակ ունեցող հյուրանոցի պատերը զարդարված են թագավորական ընտանիքի լուսանկարներով, իսկ դղյակում մեկ գիշեր անցկացնելու գինը սկսվում է 208 դոլարից: