Կայսր Ներոնի պալատում գաղտնի սենյակ են հայտնաբերել
Իտալացի հնէաբանները հռոմեացի կայսր Ներոնի պալատում հայտնաբերել են գաղտնի սենյակ, գրում է CNN-ը:
Պարբերականի տվյալներով՝ հետազոտողներն ի սկզբանե հայտնաբերել են պալատի սրահներից մեկի առաստաղի վրա անցք, այնուհետև ՝ մի ամբողջ սենյակ:
Սենյակում, որտեղ 4․5 մետր բարձրությամբ կամարաձև առաստաղ է, պատերը զարդարված են որմնանկարներով: Սենյակը մնացել է փակված ավելի քան 2 հազար տարի, ուստի լավ է պահպանվել:
Այս պահին հնէաբանները շարունակում են վերականգնողական աշխատանքները, քանի որ վախենում են, որ հողի ծանրության պատճառով այս հնագույն արժեքները կարող են փլուզվել: