ԵՄ-ին լիարժեք անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակ
ԵՄ-ին լիարժեք անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակ, հայտարարել է Եվրամիության ներդաշնակեցման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Մեհմետ Քաշիմ Գուլպինան, հաղորդում է Anadolu-ն:
Նրա խոսքով, Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտում էին «քաղաքական պատճառները, որոնք հիասթափություն էին առաջացնում Թուրքիայում»:
Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ անդամակցության մասին բանակցությունները սկսվել են 2005 թվականին: 2007 թ. բանակցությունները փակուղի են մտել Կիպրոսի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի վարչակազմերի կողմից դիմակայության պատճառով: