1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 օգոստոսի 2019թ., 00:00
Փաշինյանի հետ հանդիպմանը որևէ տրամաբանված մտահանգում չտեսա. ակտիվիստը բոյկոտել է Ամուլսարի հարցով քննարկումը (տեսանյութ) Դուք նրան այսպիսին չեք տեսել. երիտասարդ Պուգաչովան՝ «Vogue»-ի ֆոտոշարքում Նիկոլ Փաշինյանն այսօր փակ հանդիպում կունենա «Իմ քայլը» խմբակցության հետ. օրակարգում Ամուլսարի հարցն է Վերաքննիչը մերժեց Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը «Սերժիզմը շարունակվում է ու եթե ինքը չսթափվի, ինքը արժանանալու է Սերժ Սարգսյանի ճակատագրին». ցուցարար Մթերքներ,որոնք ազդում են ուղեղի աշխատանքի վրա Գիտնականները գտել են ատամներ աճեցնելու միջոց Ինչ շահագործման մասին է խոսքը. ԲՀԿ-ական պատգամավորը Բաղրամյան 26-ում միացել է ցուցարաներին Վլադիմիր Կարապետյանը մոտեցավ Բաղրամյան 26-ի մոտ բողոքող ցուցարարներին Ծանոթացեք Տավուշում փայլուն օպերացիա իրականացրած հերոսի հետ, որի շնորհիվ հայկական բանակը դուրս է եկել նոր դիրքեր Փաշինյանը ՝ ինքն իր թակարդում Անգելա Մերկելը ներկայացել է 23 տարի առաջ գնված զգեստով (լուսանկարներ) Sony-ն միջոցներ է հավաքում հագուստին ամրացվող օդորակիչ թողարկելու համար «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ»-ը հանդես է եկել հայտարարությամբ Բրիժիտ Մակրոնը վնասել է ուսը Ինչից է վախենում Քադիրովը Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է հարսանիքի (տեսանյութ) Ես կարծում եմ, որ «Լիդիանը» լի է կեղտերով. Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի խնդրի մասին (տեսանյութ) Մանկասայլակներով երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործմանը Վահագն Չախալյանը և ևս 3 քաղաքացի բերման է ենթարկվել Հյուսիսային պողոտայից Նովոսիբիրսկում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել Գվարդիոլան և Ագուերոն վիճել են վերջինիս փոխարինումից հետո Ջերմուկից մեկնարկել է ավտոերթ դեպի Բաղրամյան 26 Չինարին այլևս չի կարող գնդակոծվել Պորտուգալացին տպավորիչ գրաֆիտիներ ու անհավանական թվացող տեսողական պատրանքներ է ստեղծում լքված շինություններում (լուսանկարներ, տեսանյութ) Ինչպես է հայտնի թմրավաճառը փախչում Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներից (տեսանյութ) «Ես կարոտում եմ այն». Մոուրինյոն հարցազրույցի ժամանակ չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ) Անգղները ստիպել են ընտանիքին լքել 700 հազար դոլար արժեցող իրենց տունը Թրամփը հաստատել է Գրենլանդիան ձեռք բերելու հետ կապված հետաքրքրությունը Ի՞նչ եղանակ է սպասվում այս շաբաթ Հավելյալ 2.1 մլրդ դրամ կտրվի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար Պորոշենկոյի կինը միլիոններ է հատկացրել Դոնբասի պատերազմի մասին կատակերգությանը Երգչուհի Վալերիայի որդին ամուսնացել է ծնողներից գաղտնի Գիտնականները ցույց են տվել, թե ինչպիսի տեսք կունենա Երկիրն այլմոլորակայինների աչքերով ԱՄՆ-ում գաղտնազերծել են Չեռնոբիլի ԱԷԿ-ի վերաբերյալ հետախուզության զեկույցը Իշխանության ձախողման հիմնական պատճառները Զբոսայգին կրկին «քռչի բազառ» Եթե նորից պահը գա, շալակելու են տարբեր հիվանդություններ․ ԲՀԿ պատգամավորը՝ գեներալներ հեգնող «փամփլիկների» մասին Ինչու ես դադարել հիանալ քո վարչապետով Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին Հերոսական Արցախի լեգենդների հետ. Աշոտյանը նոր լուսանկար է հրապարակել Պատգամավորների և ՊԵԿ-ի Շուշանի լուսանկարը՝ Շորժայի փարթիից Երևանը համալրվում է ևս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ Կուբատյան Նման իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի Իսլանդիայում գիտնականները «հուղարկավորել են» կլիմայական փոփոխություններին զոհ գնացած սառցադաշտը Մերձավոր Արևելքում չհարձակման մասին դաշնագիրը կնվազեցնի արտաքին խաղացողների ազդեցությունը. Իրանի ԱԳ նախարար Հրշեջ մեքենան՝ «հարսի ավտո»․ նախարար Ցոլակյանի նվերը՝ ԱԻՆ ակադեմիան ավարտած նորապսակներին Հարկ վճարողների մոտ հաշվետվությունների ներկայացման խնդիրներ են առաջացել․ ՊԵԿ-ի պարզաբանումը Գերմանիան մտադիր է արտաքսել հայրենիքում հանգստի մեկնող փախստականներին «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգ՝ Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սա ՀՀ եւ ՌԴ միջեւ շատ լուրջ քաղաքական ճգնաժամի հետեւանք է. քաղաքագետը` Միհրան Պողոսյանին չարտահանձնելու մասին «Տարիքիցդ ամաչի»․ 65-ամյա Լյուբով Ուսպենսկայայի լողազգեստով հրապարակումը սարսափեցրել է օգտատերերին (տեսանյութ) Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները «Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Մոլդովայի ամենահարուստ մարդու դաշնակիցը ինքնասպանություն է գործել Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն Վրաստանի 7 քաղաքացիներ գտնվում են Ցխինվալիի մեկուսարանում ՌԴ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի հետ բանակցությունների դուռը «բաց է» համարում Պարոն պարտադրված քաղաքապետ, դուք անզոր եք եւ անմեղսունակ. Սոնա Աղեկյանը՝ կրկին աղբի խնդրի մասին Մոտոերթն ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հասել է Գյումրի Ռուսաստանում դեռահասը կացնահարել է ընտանիքի անդամներին Դավիթ Տոնոյանը և Սերգեյ Շոյգուն կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական ծրագրերի իրականացման շուրջ Քսենիա Սոբչակը «մերկ» լուսանկարով շփոթեցրել է հետեւորդներին Ղարաբաղի միջազգային ճանաչման հնարավորություն է ստեղծվել Յակուտիայում աղջիկը ողջ է մնացել՝ ժամադրության ժամանակ ընկնելով 50–մետրանոց ժայռից Ահա թե ինչու է նոր Հայաստանի ղեկավարությունն Ամուլսարի փորձաքննությունը վստահել «Էլարդ» լիբանանյան ընկերությանը Դպրոցներում ե՞րբ են սկսվում և ավարտվում պարապմունքները, որքա՞ն է դասաժամի տեևողությունը և ինչպիսի՞ գնահատման համակարգ կգործի Լեդի Դիի 5 կանոնները. ինչպես է արքայադուստր Դիանան դաստիարակել իր որդիներին 13-ամյա հղի աղջիկը կեսարյան հատմամբ տղա է ունեցել. երեխայից հրաժարվել են Պայքար կրծկալ հագնելու պարտադիր պայմանի դեմ. Instagram-ի նոր գայթակղիչ թրենդը (լուսանկարներ) Հյուրանոցների կեղտոտ գաղտնիքներ, որոնց մասին Ձեզ չեն պատմում 7 բան, որոնք չարժե անել հանուն սիրելի տղամարդու Անջելինա Ջոլիի 13-ամյա դուստրը փախել է տնից Ինչ է նևրոզը և ինչն է նպաստում դրա զարգացմանը Ամերիկացին հրաշքով է ողջ մնացել կայծակի հարվածից հետո Թբիլիսիում պատշգամբի փլուզումից զբոսաշրջիկներ են տուժել Հայկական զինուժն իր վերահսկողության տակ է վերցրել հայ-վրացական գազատարն ու ճանապարհը. Արծրուն Հովհաննիսյան Պատգամավոր Հայկ Սարգսյանը Շորժայի փարթիից տեսանյութ է հրապարակել Օրվա կադրը Ֆերմերը Վայոց ձորի մարզպետի կողմից հետապնդվելուց հետո թողնում է ֆերմերությունը, զբաղվելու է քաղաքականությամբ
Հարցում

Ատելության քարոզի հետեւանքները

Երկրում ստեղծված ներքաղաքական լարված մթնոլորտը վերջին երկու օրերում տրամաբանական շարունակություն ունեցավ: Այն մեկ քայլով եւս խորացավ: Արդեն նույն տարածքում տեղի են ունենում հակադիր բողոքի ակցիաներ,մթնոլորտում վտանգավոր ագրեսիվություն է աճում, ուրեմն այն կունենա շարունակություն: Այդպիսին են ատելության քարոզի հետեւանքները: Անթույլատրելի է, բայց ցավոք դրանց ներգրավում եւ նաեւ երեխաների: Անհասկանալի է, թե ինչու: Դպրոցականին ինչու՞ եք բերում ու պաստառը ձեռքը տալիս, որի իմաստն ինքը չի էլ հասկանում: Արդյո՞ք խնդիր է դրված ատելության մթնոլորտը փոխանցել հաջորդ սերունդին:

Ադրբեջանում դպրոցականների մասնակցությամբ այդպիսի բաներ անում են եւ ամենուրեք քարոզում են հակահայկականություն, որովհետեւ ուզում են, որ հաջորդ սերունդները Հայաստանի նկատմամբ ատելությունը պահպանեն եւ չհաշտվեն Արցախի անկախության հետ:

Մենք ի՞նչ խնդիր ենք լուծում խորացնելով այս մթնոլորտը: Արդյո՞ք հաշվարկել ենք բոլոր հետեւանքները: Փաստորեն մտնում ենք նոր վտանգավոր փուլ, որը կարող է բերել ներքին առճակատումների:

Ռոբերտ Քոչարյանը եղել է պատերազմ հաղթող նախագահ Ղարաբաղում, եղել է նախագահ Հայաստանում, ում նախագահության ընթացքում տարիներ շարունակ Հայաստանում շատ լուրջ տնտեսական աճ է գրանցվել, հասարակությունն այդ տարիներին արտաքին անվտանգության հարցերով որեւէ անհանգստություն չի ունեցել: Ուրեմն պարզ է, որ նա պետք է ունենար բազմաթիվ համակիրներ, ովքեր նրա շուրջ կատարվածի համար բողոքի ձայն պետք է բարձրացնեին: Տարօրինակ է, որ իշխանությունները սա հաշվի չեն առնում:

Իշխանությունները համարում են, որ իրենք ճիշտ քայլեր են անում, որովհետեւ շատերն իրենց հետ համաձայն են: Մի կողմ թողնելով դրա հավաստիության աստիճանը, նկատենք, որ այս կամ այն ակտիվիստը, շարքային քաղաքացին կարող են ինչ-որ բանի հետ համաձայն լինել կամ ուզենալ, սակայն նրանք դրանց հետեւանքների պատասխանատուն չեն: Պատասխանատուն իշխանությունն է, որը պետք է տարբերվի մտածողությամբ ու քայլերով:

Վստահ եմ, երբ բոլշեւիկները հեղափոխությունից հետո ծայրահեղ դաժանությամբ գնդակահարեցին ցարական ընտանիքը, շատերը կային, ովքեր կողմ էին դրան: Երբ ժողովրդի թշնամի որակելով կուլակաթափ էին անում մարդկանց, շատերը ցնծության մեջ էին: Դրանից հետո, երբ տարբեր անվանումներով գործերի շրջանակներում` բժիշկների գործ, գեներալների գործ եւ այլն, ձերբակալվում, բանտարկվում կամ գնդակահարվում էին հազարավոր մասնագետներ, պրոֆեսիոնալ զինվորականներ, կադրային գեներալներ, մտավորականներ, շատերն ասում էին ճիշտ են անում, բա ժողովրդի թշնամի են, հեղափոխության հակառակորդ են:

Բայց շատ շատերի համար էլ ավելի ու ավելի անհասկանալի էր դառնում, թե ինչի՞ համար էր հեղափոխությունը, եթե ոչ մարդկանց բարեկեցությունը բարձրացնելուեւ երկիրն ավելի անվտանգ դարձնելու համար, եւ ի՞նչ է նշանակում հակահեղափոխություն, կամ ժողովրդի թշնամի:

Նույն հարցն այսօր մեր համար է օդում կախված: Ինչի՞ համար էին այն փոփոխությունները երկրում, որոնք մարդկանց մի մասը հեղափոխություն է անվանում, մի մասը իշխանափոխություն, ինչու՞ է կյանքը երկրում այսքան լարված եւ ինչու՞ են մարդկանց անընդհատ վախեցնում:

Ինչու՞ են Արցախին վախեցնում հեղափոխությամբ: Եթե տեղի ունեցած հեղափոխությունը լավ բան ենք համարում, ապա արդյո՞ք դա Արցախին էլ չէ: Կա՞ արդյոք ինչ-որ այլ բացատրություն:Գիտակցու՞մ ենք հետեւանքները, երբ Արցախի նկատմամբ օգտագործում ենք հեղափոխություն կամ հակահեղափոխություն տերմինները:
Եվ ընդհանրապես, արդյո՞ք որեւէ մեկը գիտի թե ինչ է սպասվում մեզ գոնե մոտակա ապագայում:

Ուզում եմ վստահ լինել, որ կառավարությունը այս իրավիճակը չի համարում երկրի զարգացման հիմքը եւ գիտակցում է, որ լարված ու ոչ ստաբիլ մթնոլորտում ոչ ոք ներդրումներ չի անի: Իսկ մեզ տնտեսություն զարգացնել է անհրաժեշտ, ոչ թե վտանգավոր տեսարաններ:

Ստեփան Մարգարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan