Պեսկովը պատասխանել է հարցին՝ արդյոք Պուտինը դիտում է «Գահերի խաղ»-ը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողներին հարցին այն մասին, թե արդյոք երկրի ղեկավարը դիտում է ամերիկյան արտադրության «Գահերի խաղ» հեռուստասերիալը, գրում է life.ru-ն:
«Նախագահը, ընդհանուր առմամբ, հեռուստացույց չի դիտում՝ բացառությամբ նորությունների: Նա պարզապես դրա ժամանակը չունի»,-ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կուլտային հեռուստասերիալի երկրպագուներից են նաև Չինաստանի ղեկավար Սի Ձինփինն ու վարչապետ Լի Կեցյանը, որոնք հանրային ելույթներում «Գահերի խաղ»-ից մեջբերումներ էին արել: