Արթուր Մեսչյանը զգուշացնում է. Եթե իմ աշխատողների աշխատավարձը մոտ ապագայում չբարձրանա ...
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօրվա ասուլիսի ժամանակ խոսել է քաղաքապետարանի աշխատանքի մասին՝ նշելով, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Մեսչյանն ասել է, որ իրենք, օրինակ, նախաձեռնել են մայրաքաղաքի շենքերի վերնահարկերի արտաքին տեսքի փոփոխում, սակայն չեն կարողանում դա անել, քանի որ անհրաժեշտ է շենքերի բոլոր բնակիչների ստորագրությունը, ինչը հնարավոր չէ իրականացնել:
Մեսչյանը դժգոհել է, որ ավագանին իրենց չի աջակցում:
«Եթե իմ իրավասության տակ աշխատողների աշխատավարձը մոտ ապագայում չբարձրանա, ես նրանց ժամը 6-ից հետո ուղարկելու եմ տուն: Դա ընդունեք որպես նախազգուշացում: Շատ տգեղ խոսակցություններ են գնում աշխատավարձերի հետ կապված»,- ասել է Մեսչյանը:
Նա ասել է, որ իրենցից ոչ ոք քաղաքապետարանում չի աշխատում հարստանալու համար, ուզում են օգտակար լինել քաղաքին, և իրենք սպասում են բարոյական աջակցության: