1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 հուլիսի 2019թ., 00:00
Հայաստանի հավաքականն ավարտեց պայքարը Եվրո-2019-ում Չեք պատկերացնի՝ որքան անուշ են տղաներս. Քիմ Քարդաշյանը որդիների համատեղ լուսանկար է հրապարակել Իրանը բրիտանական լցանավ է ձերբակալել «միջազգային ծովային իրավունքը պաշտպանելու համար». Զարիֆ Տաքսու վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկերից Վրաստանում բենզինը նորից թանկացել է Ձեր տղայի աշխատավարձի 50% Սաշիկ Սարգսյանն է խլել․ ինչ կասեր ընդդիմադիր Փաշինյանը գյումրեցիներին Սադրիչ կերպարանք, անթերի մարմին․ Իրինա Շեյքի համարձակ լուսանկարը Իմ տղես կաշխատի, էդ թասիբն ունի. բազմազավակ մայրը վիրավորվեց Փաշինյանի վերաբերմունքից Ստեփանավանը օգնության է հասնում Երևանին Ուզբեկստանի նախագահի փեսան իր Tesla-ն վարել է 200 կմ/ժամ արագությամբ Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկից շուրջ 5000 մարդ է արագ տարհանվել Ամառային դիետա նիհարել ցանկացողների համար Թող ձեր տղան գնա աշխատի, հերիք ա հա՞. Փաշինյանը հունից դուրս եկավ Փայտ տեղափոխող «ԳԱԶել»-ի վարորդը չի ենթարկվել ոստիկանների հրահանգին, հարվածելով նրանց մեքենային, փորձել է փախչել Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը «էս շանտա՞ժ եք անում». «Իմ քայլը» քաղաքացիներին նախապատրաստում է տրանսպորտի թանկացմանը Հնդկաստանում վագրը մտել է տուն ու քնել անկողնում Մարդու իրավունքների պաշտպանը Իջևանի իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից Զինվորական հավաքակայանում մայոր ներկայացածը բղավել ու վիրավորել է որդիներին բանակ ճանապարհող ծնողների վրա Էս ի՞նչ ա, ձկան պելմենի՞. Փաշինյանը՝ գործարարին Փաշինյանը միֆը ուզում է իրականություն դարձնել. դատավորների դիմադրությունը աջակցության կարիք ունի Ոչ մեկի մտքով չպետք է անցնի 80 հազար դրամանոց աշխատանք անել և այդպիսի աշխատատեղ ունենալ․ Փաշինյան Ավստրալիայում գողը կենդանաբանական այգուց կոկորդիլոս և պիթոններ է առևանգել (տեսանյութ) Պուտինին հայհոյած վրացի լրագրողը մոտ 2 ամսից աշխատանքի կվերադառնա Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է տղամարդը չթրջվելու համար մի կնոջ շալակը ելնում (տեսանյութ) Փաշինյանը տեղյակ է, որ Մարտի 1-ին տանկի թրթուրների տակ ճզմված մարդիկ չեն եղել. Ալումյան Պուերտո Ռիկոյում ցուցարարները ձիերին հեծած պահանջում են նահանգապետի հրաժարականը Կառավարությունը կոմպրոմիսի չի գնալու. Նիկոլ Փաշինյանը՝ Իջևանի իրադարձությունների մասին Շաբաթ օրերին անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն Նիկոլա Ազնավուրը միացավ #AraratChallenge-ին Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել օվիկանոսում (տեսանյութ) Պուտինը Լուկաշենկոյին դիմավորել է մարզական բաճկոնով և մարզակոշիկներով (լուսանկարներ) Քենդալ Ջենները ներկայացել է ամբողջովին մերկ «Նրանք վաստակում են, մինչ մենք «ծերանում» ենք». FaceApp հավելվածը վերջին 10 օրում 1 մլն դոլար է վաստակել Ուժեղ բացասական ապրումները բարձրացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը Դիեգո Կոստան մարզման ժամանակ սափրել է թիմակցի գլուխը Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ին դիմելով գուցե հանրության շրջանում բարձրացնա մեր դատական համակարգի վարկանիշը Կիպրոսն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը Գյումրու շատ փողոցներում հայտնվել են «Մերժիր Նիկոլին» գրառումներ Բինգյոլում հերթով վերացվում են հայկական հետքերը Վարդագույն տաբատ, ծաղկավոր վերնաշապիկ․ Սիրուշոյի ամառային կերպարը «Սեւան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը. ԱԱԾ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբանը ՍԴ վերլուծություն է ներկայացրել Դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված գործողություններն մեսիջ է մյուս դատավորներին. փաստաբան Կեցցե'ս, Հրայր Դավութօղլուի հետ հարցազրույցից հետո Սպուտնիկի թուրքական ծառայության լրագրողին հեռացրել են աշխատանքից Նոր պատկեր՝ Սևանա լճից ԱՄՆ-ն ռազմական գործողություն է պատրաստում Պարսից ծոցում Դատախազությունը, ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն ապացույցներ են հավաքում, որ Քոչարյանը մնա կալանքի տակ. Հ. Ալումյան Ռեժիսոր Օլիվեր Սթոունը խնդրել է Պուտինին դառնալ իր դստեր կնքահայրը Ֆրանսիայում առաջին անգամ օդի ջերմաստիճանը հասել է 46 աստիճանի Բեն Աֆլեքը սիրավեպ է սկսել իր 28-ամյա խոհարարի հետ Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր են իրականացրել Տղամարդը բարձրահարկ շենքում բռնկված հրդեհից փախել է «սարդ-մարդու» եղանակով՝ իջնելով պատշգամբներով (տեսանյութ) Մեծ Բրիտանիայում ընտրել են ամենասիրված ու հանրաճանաչ երգը «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման տեմպերը դանդաղ են, մարդիկ էլ աշխատավարձ չեն ստացել Նիգերիայում տղամարդը բարձրացել է թռչող ինքնաթիռի թեւի վրա Ես քեզի «իմեննը» նամակ եմ գրել. շիրակցի կինը՝ Փաշինյանին Հայկ Ալումյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ Իշխանափոխությունից հետո տնտեսական խնդիրներն ու ռիսկերն ավելացել են Թրամփն սպառնացել է Իրանին հաշվեհարդար տեսնել՝ ԱՄՆ-ին նկատմամբ «հիմարություն» թույլ տալու դեպքում ԱՄՆ-ն կվերանայի քաղաքացիության ստացման թեստը Իշխանափոխությունից հետո տնտեսական խնդիրներն ու ռիսկերն ավելացել են «Իմ քայլի» պատգամավորներին հրահանգել են չխոսել Ստամբուլյան կոնվենցիայի մասին. սեպտեմբերին անակնկալ է լինելու «Հորեղբայրն ասում է՝ ելքը մեկն է». Պարազյան-Կարապետյան կոնֆլիկտն ունի նախապատմություն Արեւի տակ կանգնած մեքենայում թխվածքաբլիթ են թխել Վահան Բիչախչյանը Սլովակիայում գոլ է խփել փոխարինման դուրս գալուց 1 րոպե անց Հարկային նոր արտոնություն է լինելու. Ում է առաջարկվում այն տրամադրել Ուշադրությունը շեղելու, հայկական ուժերին ղարաբաղյան հատվածում թուլացնելու փորձ Հայկ Մարությանն ազատվում է «սեւերից». աշխատակազմը 40%-ով նորացվել է. կան «սեւ» ու «սպիտակ» աշխատողներ Իշխանությունը Հրայր Թովմասյանի դեմ քրեական մեղադրանք կներկայացնի NASA-ն ցանկանում է մարդ ուղարկել Մարս մինչեւ 2033 թվականը Առճակատումը սրվում է. Սահմանադրական դատարանի` ձիով քայլը. որն է լինելու հաջորդ քայլը Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի լուծարման «նյութահեղափոխական» պատճառները. գնորդների անունները գաղտնի են ՄԻԵԴ դիմելու ՍԴ որոշումը միաձայն չի ընդունվել. Ովքեր են եղել կողմ եւ ովքեր՝ դեմ Մի «անտեր» շենքի ոդիսական. ի՞նչ վիճակում է ՊՆ նախկին շենքը. Ինչ-որ մարդիկ «զավթել են» այն Խոստումներ, որ մնացին անկատար Փաշինյանը Քոչարյանի գերին է դարձել. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Անշարժ գույքի գները ՀՀ-ում շարունակում են աճել. Նիկոլ Փաշինյան Նորանոր «իջեւաններ» են սպասվում. Ծովագյուղցիները համբերատար սպասել են, բայց արդեն որոշել են ճանապարհը փակել
Հարցում

Սահմանապահ Չինարի գյուղում ներդրվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ

Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագիրը շարունակվում է: Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով, գյուղերում ներդրվում է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ, որն ապահովում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն:

Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի գյուղը երեք կողմից սահման ունի հակառակորդի հետ: Ուղիղ գծով՝ սահմանի հեռավորությունը երբեմն հասնում է 600 մետրի: Չնայած ունեցած դիրքին ու հակառակորդի վարքագծի անկանխատեսելիությանը՝ գյուղում պահպանում են կյանքի բնականոն ռիթմն ու զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով: Ենթակառուցվածքների բացակայության ու տարբեր խնդիրների պատճառով, դա այդքան էլ հեշտ չի տրվում սահմանապահ գյուղի բնակիչներին: Տարբեր խնդիրերից, չինարեցիներն առաջնահերթ լուծման են համարել փողոցային լուսավորության ապահովումը՝ իրիկնամուտին այգուց տունդարձն ապահով անցնելու համար:


Դեռևս 2018-ին մեկնարկած ծրագրի արդյունքում, Չինարի գյուղում տեղակայվել է 51 LED լուսարձակից բաղկացած փողոցային արտաքին լուսավորության համակարգ: Լուսավորվել են գյուղի՝ հարավից հյուսիս ձգվող, 1,700մ երկարությամբ հիմնական փողոցները:

Սահմանամերձ գյուղերը եղել և մնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ ոչ միայն ցանցի զարգացման տեսանկյունից: Ընկերությունն իր գործընկերոջ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ, շարունակում են առաջնորդվել պատասխանատու մոտեցմամբ՝ գիտակցելով, որ դա է երկրի զարգացմանը նպաստելու երկարաժամկետ ուղին: Այդ մասին են վկայում սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված՝ վերջին տարիների ներդրումները: Չինարիում նախկինում իրականացվել են խմելու և ոռոգման ջրի մի քանի ծրագրեր, իսկ մինչև տարեվերջ, կողմերը կիրականացնեն հերթական ծրագիրը. կընդլայնվի LED լուսավորության համակարգը՝ լուսավորելով գյուղի արդեն երկրորդական փողոցներն ու գյուղի մուտք հանդիսացող գլխավոր ճանապարհահատվածը:

Ժամանակակից էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը և գյուղի բնակիչները:

«Դարձյալ Չինարիում ենք՝ իրականացրած հերթական ծրագիրը գնահատելու համար: Կարևոր եմ համարում այստեղ գործադրված ջանքերը: Առհասարակ, սահմանապահ գյուղերում ներդրում կատարելով՝ լուծում ենք ոչ միայն կոնկրետ բնակավայրի, այլև, ինչ-որ առումով՝ մեզանից յուրաքանչյուրի խնդիրը: Այս գյուղերում բնակվողներն իրենց ամենօրյա ջանքերով ապահովում են և՛ իրենց, և՛ յուրաքանչյուրիս ընտանիքի անվտանգությունը: Մենք էլ, տարբեր նախաձեռնություներով, հղում ենք կարևոր պատգամ. շարունակեք ապրել ու շենացնել հայրենի հողը: Մենք ձեր կողքին ենք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 00:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր:

website by Sargssyan