1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 27 մայիսի 2019թ., 00:00
Մարգարիտա Սիմոնյանն Ասանժին դարաշրջանի մեծանուն լրագրող է անվանել Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին. Արամ Ա Թուրքիան զենք է մատակարարում սիրիական ընդդիմությանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզն այժմ ուսումնասիրվում է ԵՄ-ի կողմից. Սվիտալսկի Օդերևութաբանները անոմալ շոգ եղանակ են կանխատեսել Մոսկվայում Անգլիայում 2020-ի ապրիլից կարգելեն պլաստիկե ձողիկները Գերմանիայում հրեաները ենթարկված են պոտենցիալ վտանգի Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին առաջնահերթություններից մեկն է․ Զոհրաբ Մնացականյան Ամենուրք վեթինգի գործընթացը շատ զգայուն է՝ մի երևույթ է, որին պետք է մոտենալ չափազանց զգուշորեն․ ԵՄ դեսպան Վոլոչկովան թարմացրել է իր հանրահայտ շպագատը Ամուսնական դավաճանության երկու հիմնական պատճառները Կասիլյասն արտասվել է, երբ թիմակիցը գոլն իրեն է նվիրել (տեսանյութ) Հուսիտները հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի օդանավակայանի վրա Կաննում ՝ «մերկ» զգեստով (լուսանկարներ) 3 միջոց՝ սուրճն անվտանգ դարձնելու համար Ստալոնեն Կաննի փառատոն էր եկել գեղեցկուհի դստեր հետ Աֆրոամերիկացիները «Արա, վա՜յ, վա՜յ» են կատարում (տեսանյութ) Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի միջազգային մրցաշարում Գերմանիայում ինքնաթիռը վայրէջք է կատարել ծառերի վրա (լուսանկարներ) Երեք հայ ջութակահարներ ներառվել են աշխարհի 30 լավագույն ջութակահարների ցանկում Շիրակի մարզում դպրոցի տնօրենի անչափահաս որդին վթարի է ենթարկվել․ 3 դպրոցական է հոսպիտալացվել Զելենսկին պարել է «Ծիծաղի լիգա» հեռուստաշոուի բեմում (տեսանյութ) Իրանն արաբական աշխարհին չհարձակման պակտ է առաջարկում Եվրամիությունում Եվրախորհրդարանի ընտրության վերջին օրն է Ուելսում փոթորիկը մերկացրել է պատմական անտառը Օլգա Բուզովային քննադատել են գռեհիկ լուսանկարի համար «Վալենսիայի» ֆուտբոլիստը սահանկումով տապալել է թիմի գլխավոր մարզիչին Մայիսի 26-ից 31-ը հանրապետությունում տեղումներ են սպասվում Ֆլորիդայի նահանգապետը ստորագրել է օրենք երեխաների տեսքով սեքս-տիկնիկների արգելքի մասին Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը «Մենք գաղտնի զենք կգործածենք». Իրանը սպառնացել է «ծովի հատակն ուղարկել» ամերիկյան նավերը Հոլանդիայում մրցավարն արձանագրել է իր իսկ խփած գոլը (տեսանյութ) «Միլանը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով «Նյու Շմայսը»՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը բազառ է սարքել օդանավում ՆԱՏՕ-ն աջակցում է ԵՄ-ին Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ Ռոուհանին չի բացառել, որ միջուկային համաձայնագրի ճակատագիրը կարող է որոշվել հանրաքվեի միջոցով Հայաստանի եւ Չինաստանի ԱԳ նախարարները ստորագրեցին մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը Ջիվան Աբրահամյանը բերման է ենթարկվել Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով Երկրորդ փուլի ցինիզմը Մեկ տարի ստուգումներ են իրականացրել Ազգային արխիվում եւ որևէ չարաշահում չեն հայտնաբերել Հայդի Քլումն առանց ներքնազգեստի ներկայացել է հեռուստաշոուի եզրափակչին Չինաստանի ԱԳ նախարարը Երեւանում է․ Մնացականյանն ընդունել է պաշտոնակցին Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ Իսպանիայում ծխելու և սուրճ խմելու կարճ ընդմիջումներն աշխատավարձից կհանվեն Ռոբերտ Քոչարյանի համախմբող ներուժը Սիրիական բանակը ոչնչացրել է գրոհայինների հրթիռային համակարգերը Հռոմի պապը հղիության արհեստական ընդհատումը համեմատել է «մարդասպան վարձելու» հետ Շունը ջնջել է տիրոջ ֆեյսբուքյան գրառումները Բրիտանական «Թաքնված տաղանդ» հեռուստանախագծի մասնակիցը վարչապետ Թերեզա Մեյին նմանակելիս հանել է հագուստը Շիմպանզեները կրիաների որս են անում. նախկինում այդ մասին ոչ ոք չգիտեր «Մարդ պիտի մի քիչ քթածակ ունենա»․ Մկրտիչ Արզումանյան Իրանում հայտնել են զենքի առկայության մասին, որը կարող է խորտակել ամերիկյան նավերը Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ դանակահարել են «Para TV»-ի ձայնային օպերատորին ԼՂՀ գլխավոր դատախազին պահանջում եմ ուսումնասիրել Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված սպառնալիքները` ուղղված Բակո Սահակյանին. Արշավիր Ղարամյան Սննդի մեջ խոլեստերինը չի բարձրացնում ինսուլտի ռիսկը. հետազոտություն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը հանրահավաքի ընթացքում հրապարակավ սպառնաց «քարով ցխել» Արցախի նախագահի գլուխը «Մեր ժողովուրդը, մեր գաղտնիքը» եւ այլն. ինչպե՞ս է Ալիեւների կլանը հեռուստատեսության միջոցով հիմարեցնում իր ժողովրդին Պուտինի վստահության վարկանիշը պատմական նվազագույնի է հասել «Արսենալը» Բաքվում է (լուսանկար) Մի քանի հոգով Ազատության հրապարակում աջակցեցին Նիկոլ Փաշինյանին Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» դեմ ՈւԵՖԱ-ի նախագահը պաշտպանել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը «Սեւանի իշխանը» ծրագրի վերանայում կիրականացնի. «Այն, ինչ շուկայից գնում ենք, իշխան չէ» Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետը պատմել է Ադրբեջանի դեմ ծրագրերի մասին Մոսկվայի հայկական եկեղեցու բակում քոչարի են պարել Տինա Կանդելակին պոռնոդերասանների մասին սերիալ է նկարահանում Իսպանիայում ստեղծվել է առաջին «օրինական» մարիխուանան Ռոբերտ Քոչարյանն անելիք ունի քաղաքականության մեջ. Շարմազանով Երեւանի բնակիչը դանակահարել է իր սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար ՌԴ-ն բավարարել է Միհրան Պողոսյանի միջնորդությունը․արտահանձնում տեղի չի՞ ունենա Ոչ մի բողոքի ակցիա Բաքվում. ՈւԵՖԱ-ն զգուշացրել է Արսենալին Մերձմոսկվայում կինը կծել եւ ծեծել է ոստիկաններին Տրանսպորտի հիմնախնդիրներ. Մասնագիտական քննարկում Զույգը, որն ականատես է եղել արքայադուստր Դիանայի ճակատագրական ավտովթարին, պնդում է, որ դա դժբախտ պատահար չի եղել Ձախ Հարութը Վերջին զանգի առիթով անակնկալ այց է կատարել իր հարազատ դպրոց (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինվորականների ավելացումն սպառնալիք է ողջ աշխարհի համար. Իրանի ԱԳ նախարար Բանը չի հասնում ամուսնուս քննադատելուն. Աննա Հակոբյան (տեսանյութ) Միջազգային տրիբունալը ՌԴ-ից պահանջել է ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է
Հարցում

Մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պեկինի Ազգային համաժողովների կենտրոնում մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:

Միջոցառմանը մասնակցել են նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: Համաժողովի մասնակիցների թիվն անցնում է 2 հազարը` աշխարհի 47 երկրից:

Մինչ համաժողովի մեկնարկը Սի Ծինփինը դիմավորել է երկրների առաջնորդներին, այնուհետև տեղի է ունեցել տեսալուսանկարահանում:

Համաժողովի նպատակն է ամրապնդել Ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, այդ թվում` տնտեսական, խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով:

Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, ջերմորեն ողջունել բոլոր հյուրերին և հույս հայտնել, որ համաժողովը նոր ազդակ կհաղորդի մասնակից պետությունների միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: ՉԺՀ նախագահը նշել է, որ համաժողովը լավ հնարավորություն է մասնակից պետությունների միջև ամրապնդելու երկխոսությունն ու խթանելու համագործակցությունը իրավահավասարության և փոխադարձ շահերի վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո Նախագահ Սի Ծինփին,
Պետությունների և կառավարությունների հարգարժան ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ հնագույն քաղաքակրթության օրրան Չինաստանում և մասնակցել այս կարևոր իրադարձությանը:

Ըստ իս, բազմազան է մեր մոլորակի գեղեցկությունն ու մարդկային քաղաքակրթությունը: Բազմազանությունը ծնում է երկխոսություն, իսկ երկխոսությունը հանգեցնում է մշակութային փոխանակման և փոխադարձ հարստացման, որն էլ, ի վերջո, պայմաններ է ստեղծում առաջընթացի համար:

Հայաստանում և հայկական սփյուռքում հայերը պատմականորեն դավանել են այնպիսի աշխարհայացք, որը միշտ բաց է եղել տարբեր մշակույթների, ավանդույթների և կրոնների հետ փոխգործակցության համար:

Ինչպես նշում է գերմանացի մեծ փիլիսոփա Էմմանուել Կանտը, մեջբերում եմ. «Քրիստոնյա ազգերի մեջ հայերը հստակ առևտրային ոգի ունեն, նրանք Չինաստանի սահմաններից անցնում են Գվինեայի ափ` առևտուր անելու համար... և գիտեն, թե ինչպես պետք է արժանանալ խաղաղ հյուրընկալության այն ժողովուրդների կողմից, որոնց հանդիպում են» - մեջբերման ավարտը: Սա է պատճառը, որ այսօր մենք հայկական մշակութային ժառանգության կոթողների կարող ենք հանդիպել Երուսաղեմում և Ստամբուլում, Թբիլիսիում և Բաքվում, Հոնկոնգում և Կալկաթայում, Սինգապուրում և Դաքայում` այսինքն Մետաքսի մեծ ճանապարհին սփռված բոլոր խոշոր բնակավայրերում:

Այսպիսով, այսօրվա խորհրդաժողովի հենքում ընկած փիլիսոփայությունը միանգամայն համահունչ է մեր դավանած արժեքներին: Մենք երախտապարտ ենք Չինաստանի կառավարությանը՝ ազգերի միջև փոխըմբռնման և համագործակցության գաղափարները ջատագովելու համար ու պատրաստ ենք աջակցել Ձեզ այդ նպատակին միտված ջանքերում:

Բացախոսությունը, երկխոսությունը և միմյանցից սովորելու արվեստն ազգերի միջև ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելու ճշմարիտ ուղին են:

Հարգելի մասնակիցներ,

Այս տարի նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 70-ամյակը և ես կցանկանայի մեր ջերմ շնորհավորանքները հղել նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի ժողովրդին այս պատմական տարեդարձի առթիվ:

Չինաստանն իր պատմության այս կարևորագույն իրադարձությունը դիմավորում է բազմաթիվ ձեռքբերումներով՝ տպավորիչ տնտեսական զարգացում, սոցիալական ու մշակութային առաջընթաց:

Արդյունավետ կառավարումը, ինչպես նաև Չինաստանի ժողովրդի անսպառ եռանդն ու նվիրումը մշտապես եղել են շարժիչ ուժ այդ պատմական նվաճումների ճանապարհին:

Հարգելի մասնակիցներ,

Անցյալ տարի Հայաստանն ապրեց հիմնարար փոխակերպումներ, որոնք ծնունդ առան համազգային շարժման մեջ՝ արտացոլելով մեր ժողովրդի նվիրական ձգտումը ավելի լավ ապագա կերտել ներկա ու գալիք սերունդների համարը:

Մեզ հաջողվեց կազմալուծել համակարգային կոռուպցիան և օլիգարխիկ տնտեսությունը, ամրապնդել անկախ դատական համակարգն ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար:

Մեր հիմնական նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա:

Այսօր Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ տնտեսություն և ժամանակակից բազմակարծ հասարակություն:

Միևնույն ժամանակ, Հայաստանը հազարամյա պատմություն ունեցող երկիր է: Մեր բարձրագույն մշակութային ձեռքբերումներին մենք հասել ենք միայն այն ժամանակ, երբ ունեցել ենք անխափան կապ և շփումներ այլ մշակույթների ու ավանդույթների հետ: Հետևաբար, այսօր, ինչպես և նախկինում, մենք մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ:

Մենք դեմ ենք բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին և փակ սահմաններին, որոնք թեև անհեթեթ են համարվում 21-րդ դարում, սակայն դեռևս պահպանվում են մեր հարևանների կողմից` ստեղծելով անվտանգության մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ:

Հայաստանը ներգրավված է երկկողմ և բազմակողմ համագործակցության գործընթացներում, որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան` լինի դա տնտեսական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հանդիսանում է հիմնադիր անդամներից մեկը, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2015 թվականին:

Խաչաձևվող համագործակցության շրջանակներում ներգրավվածությունը դարձել է Հայաստանի համադրական առավելություններից մեկը:

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Հայաստանին այս կարևորագույն իրադարձությանը հրավիրելու համար և խորհրդաժողովին մաղթել լիակատար հաջողություն:

Շնորհակալություն ուշադրության համար»:

website by Sargssyan