Մոսկվայում կկայանա հարսնացուների և փեսացուների փոխանցումավազք
Մայիսի 18-ին Մոսկվայում տեղի կունենա հարսնացուների և փեսացուների մասնակցությամբ առաջին փոխանցումավազքը, որը կկրի «Մատանիների հետևից» խորհրդանշական անվանումը: Այս մասին հայտնում է «Российская газета»-ն:
Նշվում է, որ միջոցառման շրջանակներում զույգերը շրջապտույտ կկատարեն Շիբաևսկի լճի շուրջ: Կանոնների համաձայն` հարսնացուները կվազեն 2,5 կիլոմետր, էստաֆետը կփոխանցեն իրենց երկրորդ կեսին, որոնք արդեն պետք է վազեն 5 կիլոմետր:
Նշվում է, որ հաղթող զույգը կստանա ամուսնական մատանիներ և այլ նվերներ: