Հարձակում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կնոջ վրա
Զուգդիդում հարձակվել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կնոջ՝ Սանդրա Ռուլովսի վրա: Այս մասին հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ սադրիչները հարձակվել են «Օդիշի» հեռուստաընկերության լրագրողների եւ հենց Ռուվոլսի վրա, որը քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն է: Հեռուստաընկերությունը թեկնածուի մասին ֆիլմ էր նկարահանում, երբ հայտնվել են անհայտ անձինք: Նրանք վիրավորական արտահայտություններ են բղավել քաղաքական գործչի եւ լրագրողների հասցեին:
2004-2013 թվականներին Վրաստանի առաջին տիկինն իր թեկնածությունն է առաջադրել քաղաքապետի ընտրություններին ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» դաշինքի կողմից, որի մեջ է մտնում նաեւ «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը:
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան խոստացել է ուսումնասիրել դեպքի մանրամասները:
Top-News.am