Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Զրույցը կայացել է Անկարայի նախաձեռնությամբ։
Բանակցությունների ընթացքում առաջնորդները քննարկել են Իդլիբի դեէսկալացիոն գոտում գրոհայինների կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, ինչպես նաև Մոսկվայի ու Անկարայի փոխգործակցությունը սիրիական խնդրի կարգավորման հարցով։
«Քննարկվել են երկկողմ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների օրակարգի ակտուալ հարցերը, ինչպես նաև միջազգային որոշ խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվ շփումների շարունակման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։