1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 օգոստոսի 2019թ., 00:00
Իշխանությունը պետք է խոստովանի, որ Ամուլսարի հանքի շահագործման որոշումը կայացված է եղել դեռ անցած տարի. Ղազինյան Գիտնականները մշակում են արյան անալիզ, որը կկանխատեսի մարդու մահվան տարին «Բեշիկթաշը» խզել է Օզբիլիսի պայմանագիրը ԹԻՀԿ-ն ներկայացրել է իր մտահոգությունները Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ Ես չեմ հասկանում Քննչական կոմիտեն «Լիդիան»-ի փաստաբա՞նն է, թե՞ ով. Լեւոն Գալստյան Թրամփը կոչ է արել Apple կորպորացիային տեղափոխել իր արտադրությունը Չինաստանից Վարչապետի խորհրդականի կնոջ ընկերությունը մեկ օրում չորս պայմանագիր է կնքել ՊՆ-ի հետ Թրամփը եւ Մակրոնը հեռախոսային բանակցությունների ժամանակ պայմանավորվել են ՌԴ-ին G7 հրավիրել «Դա անսպասելի էր, մենք այլևս ոչինչ չունենք ասելու». Դանիայի թագավորական ընտանիքը «զարմացած» է Թրամփի՝ Դանիա այցը չեղարկելու որոշումից Փաշինյանը «Մարտի 1»-ի գործով կողմ է, հետևաբար չի կարող լինել արդար ու օբյեկտիվ. Զարուհի Փոստանջյան «Ռուսթավի 2»-ի նոր ղեկավարությունը աշխատանքից ազատել է Պուտինին վիրավորած լրագրողին ՀՀ-ում վերջին օրերին գրեթե տեղումներ չեն դիտվել և առաջիկայում չեն կանխատեսվում․ Գագիկ Սուրենյանը կոչ է անում պահպանել հրդեհավտանգության կանոնները ՀՀ կառավարության 2005 թ․-ի որոշումը կիրառելի չէ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի, ինչպես նաև ռեկտորի ժ/պ-ի նկատմամբ․ փաստաբան Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները նամակ փոխանցեցին Իտալիայի դեսպանատանը Գրոմովյան արշավախումբն Ամուլսարում ուրան էր փնտրում, ոչ թե ոսկի. ԳԱԱ գիտաշխատող Կառավարությունն Ամուլսարի հարցով եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն Եթե կարիք լինի, վայրկյան առաջ կլինեմ ակտիվիստների կողքին. Սոֆյա Հովսեփյանը դեմ է Ամուլսարի շահագործմանը ԵԱՀԿ դիտարկումն Օմարի լեռնանցքում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի Բեռլինում ավելի քան 1900 ոստիկաններ զբաղված են մարդկանց առեւտրի մասին գործի հետաքննությամբ «Լիդիան Արմենիան» պարտավորվում է, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր. ՔԿ Նեյմար. Երբ դու կեղծավոր ես, բոլորը քեզ սիրում են ԱԱԾ–ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ Փաշինյանն՝ ընդդիմադիրներին Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը Գիտնականները հայտնել են անքնության սարսափելի հետեւանքների մասին «Ռուսթավի-2»-ի հաղորդավարները հեռուստաընկերությունից իրենց հեռանալու մասին հայտնել են ուղիղ եթերում Այսքան կարեւոր հարց եւ այսքան անմակարդակ քննարկումներ Ինչ է տեղի ունեցել Ալեն Դելոնի հետ. ինչպես են հայտնի դերասանին «թաղել» համացանցում Երկրպագուների միասնական երթ «Արարատ Արմենիա» - «Դյուդելանժ» հանդիպմանն ընդառաջ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ. ուղիղ Փոմփեոն ՄԱԿ ԱԽ նիստում Իրանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ էն ձեր փակ գրուպաներով մեսիջեր ուղարկեք բոլորին, ասեք թող մի երկու շաբաթ լռեն… Ռոնալդուն նշել է, թե ինչն է իր համար անընդունելի ժամանակակից ֆուտբոլում Մեկ եվրոն գնվում է 526 դրամ առավելագույնը դրամով. արտարժույթների փոխարժեքն՝ այսօր ՆԱՍԱ-ն մանրամասներ է հրապարակել Երկրի նման, սակայն մթնոլորտ չունեցող մոլորակի ուսումնասիրությունից Գյուղական փոքր, քիչ աշակերտ ունեցող դպրոցների քանի՞ ուսուցիչ է դառնալու գործազուրկ Բացահայտվել է ծնողական երջանկության գաղտնիքը Արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ Մինչև շաբաթավերջ օդի ջերմաստիճանը չի փոխվի, տեղումներ չեն սպասվում Արմավիրի մարզում ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում ձերբակալվել է շուրջ երեք տասնյակ մարդ Եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած А321 օդանավի անձնակազմին հրավիրել են հանգիստն անցկացնելու Ղրիմում Արդյունաբերության հանքահումքային բաղադրիչը ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերլուծություններն ու գնահատումը Թրամփը Դանիա այցը չեղարկել է վարչապետի՝ Գրենլանդիան գնելու գաղափարն «անհեթեթ» անվանող արտահայտության պատճառով Սերժը ճիշտ էր, դու՝ սխալ. Շարամազանովը՝ Փաշինյանին Վաղ թե ուշ հաշվելու ենք հերթական նախարարի միլիոնները. Արմեն Դարբինյան Թուրքիայում պետական ահաբեկչություն է տեղի ունենում. Կարո Փայլան «Ամուլսարի հովին մեռնեմ, հանքին մեռնեմ, ոսկուն մեռնեմ…». երգում է Սերգեյ Դանիելյանը (տեսանյութ) Այս փաստաթուղթը ներկայացնելու եմ ԱԱԾ. Ի դեպ, Գագիկ Խաչատրյանից ի՞նչ կա. Արթուր Գրիգորյան «Ազատության» Հովոն տապալել է իր աշխատանքը «Տամոժնի» Գագո՞ն է ճոխ գրասենյակ նվիրել Փաշինյանին Նախորդ տարվա համեմատ Սեւանա լճից 51 միլիոն խմ ջուր պակաս ենք բաց թողել. Նիկոլ Փաշինյան Գարի Նեւիլ․ Մոհամեդ Սալահը կհեռանա «Լիվերպուլից» Այսօր Գարեգին Բ-ի ծննդյան օրն է. «Մեր աղոթքն է պայծառազարդել նրա քրիստոսաշավիղ առաքելությունը» Թրամփն արտասահմանյան օգնության կրճատման տարբեր տարբերակներ է դիտարկում ԱԺ հեռացված աշխատակիցներին խնդրել են վերադառնալ Նիկոլ Փաշինյանն ինքն իր ոտքերի տակ ական տեղադրեց Փաստեր Փաշինյանի կողմից հիշատակված ամերիկյան հանքի մասին Քննությունը հաստատել է՝ հայրը խոշտանգել եւ բռնության է ենթարկել Խաչատուրյան քույրերին Իրանին զենք մատակարարելու էմբարգոյի ժամկետը սպառվում է Իսկ ինչո՞վ ես ցանկանում պարծենալ դու․ Սոբչակը «մերկացրել է» իրեն եւ ինստագրամի աստղերին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին Իվանկա Թրամփի արձակուրդային լուսանկարները քննադատությունների առիթ են դարձել Օգտատերերը տարակուսած են Անժելիկա Ռեւայի թանկարժեք մանկական հագուստի պատճառով Թրամփը կրկին հայտարարել է G7-ի կազմում Ռուսաստանի վերականգնման անհրաժեշտության մասին Զարգացման ցածր աստիճանի վրա գտնվող հասարակության խնդիրը Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհը մեկուսացվել է, բայց դեռ չի մարվել. այրվում է մոտ 1800 հա խոտածածկույթ (տեսանյութ) Կդադարեցվի՞ արդյոք Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը Կառավարության մոտեցումը բերելու է մսի գնի էական բարձրացման Խորվաթիայի ԱԳՆ-ն Գերմանիայից հետ է կանչել բարձրաստիճան դիվանագետին Facebook-ում գրառման պատճառով Վոլոչկովան ռուս աստղերին խորհուրդ է տվել «կարգի բերել գեր մարմինները» (տեսանյութ) Նամակ ՖԻԴԵ-ին՝ հայ շախմատիստուհու՝ միջազգային մրցաշարից հեռացման վերաբերյալ հիմնավորումներ ստանալու պահանջով Ակտիվացված ածուխը կարող է բարձրացնել ացիկլովիրի արդյունավետույթունը հերպեսի դեմ Կանեւսկոյի զանգը՝ Սեյրան Սարոյանին. Իրավապահները պաշտպանել են գեներալին. մանրամասներ Քաղավիացիայի հին մասնագետները հեռանում են. պատճառը Տաթեւիկ Ռեւազյանի աշխատաո՞ճն է Ինչու է լռում ԱԱԽ-ն Ամուլսարի հարցում. պատճառը Արմեն Գրիգորյանի դիրքորոշումն է Թեժ մրցակցություն՝ Արտաշատի ավագանու համար. Աբրահամյաններն էլ են որոշել հետ չմնալ Մարկո Ասենսիոն քայլում է հենակների օգնությամբ Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը պարտվեց Ֆաբիանո Կարուանային Ամուլսարի շահագործմանը դեմ «Իմ քայլի» պատգամավորները կարող են կանաչների անկախ խումբ ստեղծել. Խառատյան
Հարցում

ԼՂ խնդրի կարգավորմանը խթան հաղորդելու համար հարկ է վերսկսել եռակողմ բանակցությունները և ամրապնդել հրադադարի ռեժիմը. Արցախի ԱԳՆ

 

25 տարի առաջ ուժի մեջ է մտել Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ: 1994 թ. հուլիսի 26-27-ը, լրացուցիչ պայմանագիր ստորագրելով, բոլոր երեք կողմերը հաստատել են հրադադարի ռեժիմի անժամկետ բնույթը՝ ընդհուպ մինչև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

1994 թ. մայիսի 12-ի համաձայնագիրն ունի առանցքային նշանակություն, քանի որ այն վերջ դրեց ադրբեջանական իշխանությունների կողմից սանձազերծված պատերազմին, հակամարտությունը տեղափոխեց քաղաքական-դիվանագիտական հուն և պայմաններ ստեղծեց, որպեսզի կողմերը միջազգային միջնորդների աջակցությամբ կարողանան իրենց ջանքերն անմիջականորեն կենտրոնացնեն բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական կարգավորման ուղիներ փնտրելու վրա։

Սույն համաձայնագրի ստորագրումը, որն առայսօր հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումն է, հնարավոր է դարձել մի շարք գործոնների շնորհիվ: Նախ` Արցախի Պաշտպանության բանակին հաջողվեց հետ մղել Ադրբեջանի զինված ագրեսիան, լրջորեն խաթարել Բաքվի ռազմական ներուժը և հարկադրել նրան նստել բանակցային սեղանի շուրջ:

Երկրորդ. հայտնվելով լուրջ ռազմական պարտությունների առջև՝ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն դադարել էր խոչընդոտել բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավվածությունը՝ որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը, այլև հենց ինքն է բազմիցս նախաձեռնել պաշտոնական Ստեփանակերտի հետ անմիջական շփումներ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով: Այս շփումների շնորհիվ ձեռք է բերվել շուրջ 10 պայմանավորվածություն՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր հրադադարի կամ դրա երկարաձգման մասին, ինչն էլ արդյունքում հանգեցրել է Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրմանը։

Այսօր՝ 25 տարի անց, 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագիրը շարունակում է մնալ հրադադարի ռեժիմի և Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման իրավական հիմքը: Այս փաստն անվերապահորեն ընդունված է միջազգային հանրության կողմից, ինչի մասին վկայում է 2016 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված Ապրիլյան պատերազմին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գործող նախագահի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի արձագանքը, ովքեր կոչ են արել խստորեն հետևել 1994 թ. մայիսի 12-ի կրակի լիակատար դադարեցման մասին համաձայնագրին և 1995 թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին Համաձայնագրին:

Կրակի լիակատար դադարեցման մասին համաձայնագրի գործունությունը հաստատում է, որ կարգավորման գործընթացում իրական հաջողության հասնել հնարավոր է բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափում, որը, միջազգային իրավունքի համաձայն, հաշվի է առնում հակամարտության բոլոր կողմերի շահերն ու մտահոգությունները: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ հակամարտության կարգավորմանն անհրաժեշտ խթան հաղորդելու համար հարկ է, մի կողմից, վերսկսել ուղղակի եռակողմ բանակցությունները, մյուս կողմից, հետևողականորեն ամրապնդել հրադադարի ռեժիմը, այդ թվում նաև` դրա վերահսկման միջազգային մեխանիզմի ներդրման միջոցով, որը նախատեսված է 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններով: Կարևոր է նաև վերականգնել հակամարտող ուժերի սահմանազատման գիծը, որը ռազմական գործողությունների դադարեցման ժամանակ երեք կողմերի միջև համաձայնեցվել և ամրագրվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդությամբ` որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել դրա ուժային լուծման անհեռանկարային քաղաքականությունից, ինչը թույլ կտա անշրջելի դարձնել խաղաղ գործընթացը և տևական խաղաղություն ու կայունություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում:

website by Sargssyan