Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին
Հարցում

Ռոբերտ Քոչարյանը հետաքրքիր մանրամասներ է պատմում հրադադարի հաստատման բանակցություններից

Լրացավ հայ-ադրբեջանական պատերազմին վերջ տվող համաձայնագրի ստորագրման 25-րդ տարեդարձը: 25 տարի առաջ հաստատվեց խաղաղություն:

Ձեզ ենք ներկայացնում Բիշքեկում ընթացած բանակցությունների վերաբերյալ ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հուշերը նրա նոր լույս տեսած «Կյանք եւ ազատություն» գրքից:

«Վեճերն անսպառ էին:

Համաձայնագրի ստորագրման պայմանները, որ հանկարծ սկսեց առաջադրեց այդ հանդիպմանն Ադրբեջանը ներկայացնող Ջալոլովը, անընդունելի էին մեզ համար. օրինակ, նրանք պահանջում էին, որ արձանագրության տակ լինի Հայաստանի ստորագրությունը, հայտարարում էին, որ ԼՂՀ մասնակցությունն այդ հանդիպմանն ընդհանրապես անիրավաչափ է, որովհետեւ, իբր, ԼՂՀ-ն հակամարտության կողմ չէ: Ծայրահեղ դեպքում համաձայն էին Ղարաբաղը ճանաչել «շահագրգիռ կողմ»: Դա ընդհանրապես զարմանալի էր, եթե նկատի ունենանք, որ 1993թ. առանց Հայաստանի մասնակցության, ուղղակի կրակի դադարեցման տասը համաձայնագիր էինք ստորագրել: Ես կարող էի ենթադրել այդպիսի անհետեւողականության պատճառը. հիմա, երբ գործը խաղաղության էր գնում, նրանք հատկապես վախենում էին, որ հաջորդ քայլով ԼՂՀ անկախության ճանաչում ենք պահանջելու: Եւ այստեղ չափազանց կարեւոր դեր խաղաց Ռուսաստանը. հենց նրա ներկայացուցիչներ Կազիմիրոցն ու Շումեյկոն պնդեցին, որ Ղարաբաղը միանշանակ հակամարտության կողմ է, եւ զինադադարի համաձայնագիրը պետք է ստորագրի նաեւ Ղարաբաղը:

Ադրբեջանական պատվիրակությունը փորձեց առաջ մղել համաձայնագրի իր տարբերակը, որի էությունը հակիրճ կարելի է այսպես ներկայացնել. «Նրանք զավթել են մեր տարածքները, թող վերադարձնեն»: Բայց ի՞նչ է նշանակում՝ «թող վերադարձնեն»: Տարածքների հարցը չի կարող ոչ առաջինը, ոչ միակը լինել, չէ՞ որ «կրակի դադարեցումը» ենթադրում է հետեւողական քայլերի մի ամբողջ համալիր՝ մարտական գործողությունների կասեցում, կողմերի հետքաշում, բաժանարար գծով խաղաղապահ ուժերի տեղակայում, ապառազմականացում: Անհրաժեշտ են միջոցառումներ, որոնք կերաշխավորեն հրադադարի պահպանումն ու ռազմական գործողությունների վերսկսման անհնարինությունը: Եւ միայն այդպիսի մեխանիզմներ ստեղծելուց հետո կարելի է անցնել տարածքների վերադարձի քննարկմանը՝ դրանք առնչելով ԼՂՀ կարգավիճակի հետ...

... Բշիքեկի արձանագրությունը՝ կրակի դադարեցման կոչով, ստորագրեցին Հայաստանի, ԼՂՀ ղեկավարները, միջնորդները, բայց ... ստորագրելուց անսպասելի հրաժարվեց Ջալիլովը...

...Հետագայում իմացվեց հրաժարվելու իրական պատճառը. պարզվում է՝ նրան հանդիպման ուղարկելով՝ Ալիեւը նախապես արգելել էր առանց իր հետ համաձայնեցնելու որեւէ փաստաթուղթ ստորագրել:

Բիշքեկի հանդիպումն ավարտվեց նրանով, որ արձանագրությունը ստորագրած բոլոր կողմերը համաձայնեցին թույլ տալ Ադրբեջանին, որ ավելի ուշ դնի իր ստորագրությունը, եթե կցանկանա: Եւ իսկապես, մի քանի օր անց՝ մայիսի 8-ին, Կազիմիրովի շնորհիվ, որն այդ փաստաթղով Բիշքեկից ուղիղ թռել էր Բաքու, այն ստորագրեց Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Ռասուլ Գուլիեւը: Առաջին քայլն արված էր. կողմերի՝ կրակը դադարեցնելու մտադրությունն ամրագրվել էր թղթի վրա»: 

Top-News.am

  

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan