Ուկրաինայում զինծառայողը ուշաթափվել է Պորոշենկոյի ելույթի ժամանակ
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը երկուշաբթի օրը ուշաթափվել է Դոնեցկի մարզում զինվորականների առջեւ նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթի ժամանակ, երբ նա սկսել է պատմել բանակին տրամադրվող սպառազինության մասին։
Պորոշենկոն աշխատանքային այցով երկուշաբթի ժամանել է Դոնեցկ։
Ինչպես հայտնում է ուկրաինական «Ուղիղ» հեռուստաալիքը, նախագահի ելույթի ժամանակ նրա հետեւում կանգնած է եղել զինծառայողների շարքը։ Երբ Պորոշենկոն սկսել է խոսել այն սպառազինության մասին, որը մատակարարվել է բանակին, աղջիկը սկսել է կորցնել գիտակցությունը։ Նախագահը դադարեցրել է իր ելույթը եւ օգնել աղջկան մի կողմ տանել։ «Այսպես էլ է լինում»,- ասել է Պորոշենկոն միջադեպից հետո։
Տասը րոպե անց զինծառայողը վերադարձել է շարք։ Ընդ որում, Պորոշենկոն հետաքրքրվել է նրա առողջական վիճակով։ աղջիկը պատասխանել է, որ «ամեն ինչ կարգին է, խորհուրդ են տվել զրահաբաճկոնը հանել»։