Սերգեյ Լազարևը հայտնել է, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցները մասնակցությունից առաջ արյուն են հանձնել
Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը, որն այս տարի իր երկիրը կներկայացնի «Եվրատեսիլ» երգի համաեվրոպական մրցույթում, «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ հայտնել է, որ այս տարի մրցույթի մասնակիցները մասնակցությունից առաջ արյուն են հանձնել:
«Այս տարի գլխավոր հովանավորը մի ընկերություն է, որը որոշում է՝ քանի տարբեր ազգությունների է պատկանում մասնակիցը»,-պարզաբանել է Լազարևը՝ նշելով, որ մրցույթի մասնակիցները փաստաթուղթ են ստորագրել՝ թույլ տալով, որ հետազոտության արդյունքներն անհրաժեշտության դեպքում հրապարակվեն:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2019»-ը կանցկացվի Իսրայելում՝ Թել Ավիվում: Մայիսի 18-ին կկայանա մրցույթի եզրափակիչ փուլը, որը կհեռարձակվի ամբողջ աշխարհում:
Այս տարի Հայաստանը մրցույթին կներկայացնի Սրբուկը (Սրբուհի Սարգսյան)՝ Walking Out երգով: