Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին եվրոպական ընկերությունները ներկա են գտնվել Թեհրանում նավթի ցուցահանդեսին
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Եվրոպական մի շարք առաջատար նավթային ընկերություններ Թեհրանում ներկա են գտնվել Իրանի նավթի, գազի և դիստիլյատ վառելիքի 24-րդ միջազգային ցուցահանդեսին՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին: RT լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցահանդեսի մասնակիցներից մի քանիսն անդրադարձել են Վաշինգտոնի սահմանած արգելքներին՝ դրանք անվանելով Իրանում արտասահմանյան բիզնեսի համար մեծ խոչընդոտ:
Ապրիլի 22-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ բացառության կարգով Իրանից նավթ ներկրող պետություններն այլևս նման հնարավորություն չեն ունենա, իսկ արգելքը շրջանցելու դեպքում կենթարկվեն պատժամիջոցների:
ԱՄՆ-ի այս արգելքն ուժի մեջ է մտել այսօրվանից:
Միևնույն ժամանակ, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Կատարում տեղի ունեցած «Ասիական համագործակցության երկխոսության» գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունեցել իր պաշտոնակիցների հետ:
Զարիֆը հայտնել է, որ Իրանը լավ հարաբերություններ ունի Կատարի, Քուվեյթի և Օմանի հետ և կցանկանա նույնպիսի հարաբերություններ ունենալ նաև Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: