Հայտնաբերվել է անանուխի պաստեղի անսպասելի օգուտը
Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են անանուխի պաստեղի անսպասելի օգուտը: Digestive Diseases&Sciences ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նշված է, որ անանուխի պաստեղները կերակրափողի հետ կապված խնդիրների դեպքում օգնում են վերացնել ցավը:
Հետազոտությանը մասնակցել է 38 պացիենտ, որոնց մոտ խնդիրներ են եղել կլլելիս, ինչպես նաեւ կրծքավանդակում պարբերական ցավ, որը սրտի հիվանդության հետ կապված չէր: Այս ամենը կերակրափողի մկանային սպազմի հետեւանք էր:
Ուտելուց առաջ եւ հետո փորձարկվողներին տվել են երկու պաստեղ, որոնք պարունակել են խտացված անանուխի յուղ: Արդյունքում կամավորներից 63 տոկոսի մոտ դրական փոփոխություններ են դիտվել: Նրանցից կեսի մոտ ախտանշաններն ամբողջությամբ վերացել են, իսկ մնացյալի մոտ՝ մասնակի:
Գիտնականները պաստեղների բարերար էֆեկտը կապում են այն բանի հետ, որ անանուխը նպաստում է հարթ մկանունքի թուլացմանը: Այս էֆեկտի շնորհիվ հաջողվում է խուսափել կերակրափողի սպազմից:
Հետազոտողները նախատեսում են անցկացնել նոր, ավելի մասշտաբային կլինիկական փորձարկումներ հաստատելու համար անանուխի պաստեղների գործածման եւ կերակրափողի վիճակի բարելավման միջեւ եղած կապը: