Պուտինը խորհուրդ է տվել վերադարձնել «նախկին վրացի» Սահակաշվիլիի ուկրաինական անձնագիրը
«Meduza.io» կայքը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին վերադարձնել ուկրաինական անձնագիրը: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ հարցազրույցի շրջանակում։
«Ինչ վերաբերում է ազատություններին, ապա այս առումով ավելի լավ է սկսել ոչ թե Ռուսաստանից և ռուսներից, այլ, ասենք, վրացիներից կամ նախկին վրացիներից: Օրինակ, ազնիվ կլիներ ուկրաինական անձնագիրը վերադարձնել մի մարդու, որը նախկինում վրացի էր, իսկ հիմա իրեն ուկրաինացի է համարում: Ես նկատի ունեմ Միխեիլ Նիկոլաևիչ Սահակաշվիլիին», - ասել է Պուտինը:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել 2015 թվականին, երբ Օդեսայի նահանգապետ էր նշանակվել, սակայն 2 տարի անց նախագահ Պորոշենկոն նրան պաշտոնանկ էր արել ու զրկել քաղաքացիությունից: