Ամբերդում բարբարոսական շինարարությունը դադարեցվել է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հաղորդում է, որ արձագանքելով քաղաքացիների ահազանգին՝ կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտի, որտեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ:
«Դրանք որակելով բարբարոսական ու անթույլատրելի՝ Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ՝ հողի սեփականատիրոջն ուղարկվել է ծանուցում, և շինարարական աշխատանքները դադարեցվել են: Գործընթացի մասին պարզաբանումներ տալու և հասցված վնասի վերակագնման գործընթացը քննարկելու նպատակով տարածքի սեփականատերը հրավիրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե»- նշվում է գրառման մեջ: