Թրամփը և Աբեն գոլֆ են խաղացել ԱՄՆ նախագահի ակումբում (Տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն գոլֆ են խաղացել ամերիկյան առաջնորդի ակումբներից մեկում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Գործակալության տվյալներով՝ առաջնորդները մի քանի ժամ անցկացրել են Թրամփի Ազգային գոլֆ-ակումբում:
Ինչպես նշվում է, Աբեն և Թրամփը գոլֆ-ակումբ են գնացել ապրիլի 27-ի առավոտյան: Իսկ ապրիլի 26-ին առաջնորդները հանդիպել են Սպիտակ տանը և քննարկել միջազգային մի շարք հարցեր: