Էրդողանը խոստացել է շարունակել Թուրքիայի անվտանգության ամրապնդումը նաև С-400-ի գնումով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է շարունակել Թուրքիայի անվտանգության ամրապնդումը նաև Ռուսաստանից С-400 ԶՀՀ-ներ գնելով՝ չնայած այդ հարցում ԱՄՆ-ի հետ ունեցած տարաձայնություններին։ Այդ մասին նա հայտարարել է իր ղեկավարած՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցության համագումարում, հայտնում է NTV-ն։
«Մենք ԱՄՆ-ի հետ լուրջ տարաձայնություններ ունենք՝ կապված С-400-ների ձեռքբերման հետ։ Սակայն ով ինչ ուզում է ասի, մեզ համար ամենակարևորը մեր երկրի ապագան է։ Մենք կշարունակենք ձեռնարկել տարբեր քայլեր Սիրիայում ահաբեկիչներին ոչնչացնելու համար, ինչպես նաև կշարունակենք այսուհետ ևս ամրապնդել մեր անվտանգությունը նաև С-400-ների գնումով։ Ոմանք մի բան են ասում, ուրիշները՝ մեկ այլ, սակայն կարևոր է այն, ինչ մենք ենք ասոււմ»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել էր, որ С-400-ները գործողության մեջ դնելուց հետո Անկարան այլևս չի կարող մասնակցել ամերիկյան F-35 կործանիչների ստեղծման և զարգացման ծրագրին։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլաթ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կդիմի ցանկացած այլ երկրի, մասնավորապես Ռուսաստանին, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-35 մատակարարել։